Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը

ohanyanuite2904

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններով: Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

Հղում` ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »