ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ

img_8104

ՏՀՏ ոլորտում կադրերի պատրաստման ռազմավարական մոտեցումների մշակումը օրվա հրամայական է։

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ՏՀՏ ոլորտում որակյալ կադրերի պատրաստման համար ՏՀՏ գործատուների միության կողմից առաջարկվող ռազմավարական լուծումները:

Մինչ ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ հանդիպելը, նախարարը ծանոթացավ Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի գործունեությանը։ Այն ավելի քան 10 տարի Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի հետ իրականացնում է ՏՀՏ ոլորտի բարձրակարգ կադրերի պատրաստում։ Այդ ծրագրով ավարտած ուսանողները պահանջված են ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունների կողմից և ապահովված են բարձր վարձատրվող աշխատանքով։

Ներկայացնելով այսօրվա իրավիճակը մասնագիտական կրթության բնագավառում, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը մասնավորապես նշեց․«Սինոփսիս Արմենիա ընկերության փորձը շատ կարևոր է։ Կան բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք ևս իրականացնում են կամ ցանկանում են իրականացնել կադրերի պատրաստմանն ուղղված տարբեր ծրագրեր։ Կարծում ենք ճիշտ կլինի այդ բոլոր ծրագրերը կոնսոլիդացնել մեկ հարթակի վրա և, ուժեղացնելով Պոլիտեխնիկական Համալսարանը, այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան, նոր սերնդի Համալսարան։ Այդ համալսարանը հիմնված կլինի Պետություն-մասնավոր համագործակցության վրա, որտեղ մասնավոր հատվածը և պետությունը կունենան իրենց հստակ նախատեսված ֆունկցիաները։ Շատ կարևոր է սկսել բարեփոխումները դպրոցներից՝ շարունակելով ԲՈՒՀ-երում, քանի որ հիմնարար շարունակական կրթությունը ՏՀՏ բնագավառում ունի որոշիչ նշանակություն։ Սկսելով այդ գործընթացը ավագ դպրոցներից, մենք կնպաստենք երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և ավագ դպրոցների բովանդակային հարստացմանը»։

Նշվեց, որ ՏՀՏ գործատուների միության կողմից Հայաստանի ավելի քան տաս ավագ դպրոցում հաջողությամբ իրականացվում է ՏՀՏ առարկաների դասավանդման ծրագիրը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ միասին մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել ՏՀՏ կրթության զարգացման համապարփակ ծրագիր։

Ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, ՏՀՏ գործատուների միության և Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողների միջև ձեռք բերված պայմանավորվածության նաև կմշակվի «վիրտուալ ստարտափ» - երի միջավայրի ստեղծման և ձեռներեցության զարգացման հայեցակարգ։

 Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »