ՏՏԶԱԽ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպում

ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերի համատեղ հանդիպում

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՏՏԶԱ խորհրդի ձևաչափի փոփոխության վերաբերյալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ներկայացված առաջարկը:

  • 20160927_162116
  • 20160927_162159
  • 20160927_162226
  • 20160927_162212

Հանդիպման ընթացքում ԻՏՁՄ ներկայացուցիչները ներկայացրեցին խորհրդի ձևաչափի փոփոխության առաջարկի վերաբերյալ իրենց տեսակետներն ու հիմնավորումները: Հանդիպմանը ներկա խորհրդի անդամները համակարծիք եղան, որ ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս տենդենցները, շուկայի արդի պահանջներն, ինչպես նաև ՏՏ և այլ ոլորտների սերտ փոխկապվածությունն անհրաժեշտաբար ենթադրում են ոլորտի զարգացման ռազմավարական նոր մոտեցումներ: Այդ համատեքստում, կարևորելով տարիների ընթացքում ՏՏԶԱ խորհրդի գործունեության դերն ու առաքելությունը, անդամները փաստեցին խորհրդի ներկա ձևաչափի տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, որի արդյունքում վերջինս բիզնես խնդիրների բարձրաձայնման հարթակից կվերածվի ռազմավարությունների համադրման հարթակի՝ դառնալով ոլորտների զարգացմամբ շահագրգիռ պետական գերատեսչությունների, միությունների ու ասոցիացիաների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող հայեցակարգային ու ռազմավարական ուղղությունների, գաղափարների մեկտեղման կենտրոն:

Խորհրդի անդամները, դիտարկեցին նաև ձևաչափի փոփոխության արդյունքում ծագող հնարավոր ռիսկերը և որոշեցին մշակել գործողությունների ու քայլերի հստակ փուլային օրակարգ, որպեսզի բացառվեն դրա իրականացման ճանապարհին ծագող հնարավոր խոչընդոտներն ու խնդիրները: Որոշվեց, որ խորհրդի անդամները կմտածեն և կանեն համապատասխան առաջարկություններ, կձևավորի ընդհանուր կարծիք, կսահմանվի բոլորի կողմից փոխընդունելի ձևաչափը, որից հետո խորհուրդը կդիմի ՀՀ վարչապետին առաջարկը քննարկելու և վերջինիս կարծիքը դրա վերաբերյալ պարզելու ակնկալիքով:

ՏՏԶԱ խորհրդի քարտուղարություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »