ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 3 – ՋՐՎԵԺԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔ

 ՀԱՐՑ 3 – ՋՐՎԵԺԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔ

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից նախատեսվում է Ջրվեժ թաղամասում կառուցել ինժիներական քաղաք և  այդ նպատակով աշխատանքներն արդեն սկսված են։

Ծրագիրը «Նեյշն Ինսթրումենթս» ընկերության Հայաստանում ծավալած գործունեության տրամաբանական շարունակությունն է, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանում տեխնոլոգիահեն տնտեսության զարգացման գործում և կնպաստի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին։

Նախատեսվում է, որ այն ընկերությունները, որոնք ստեղծվել և գործունեություն են ծավալում ANEL լաբորատորիաներում, ինժիներական քաղաքի կառուցումից հետո իրենց գործունեությունը կշարունակեն այդ քաղաքում։

Ծրագրի իրագործումը գնահատվել է 3 միլիոն ամերիկյան դոլար, որից 0,6 միլիոն դոլարը ծախսվելու է ենթակառուցվածքների ստեղծման, իսկ 2,4 միլիոնը դոլարը՝ բիզնես ինկուբատոր շենքի կառուցման համար։ Կառուցապատումը ընդգրկում է 75 հեկտար տարածք։

Նախատեսվում է, որ ինժիներական այս քաղաքն իր ենթակառուցվածքներով պիտի պատասխանի 21-րդ դարին բնորոշ այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝

 

·            բժշկական ինֆորմատիկայի բարելավումը,

·            դեղորայքների որակի բարելավումը,  

·            արևային էներգիայի առավելագույնս տնտեսումը

·            մաքուր ջրի հասանելիության ապահովումը

·            անհատական ուսուցման զարգացումը

·            գիտական հայտնագործությանգործիքների կիրառումը

·            ազոտի ցիկլի կառավարումը

·            ջերմամիջուկային պրոցեսների կառավարումը

·            վիրտուալ միջավայրի բարելավումը

·            ածխածնի կլանման մեթոդների զարգացումը

·            միջուկային ահաբեկչության կանխումը

·            քաղաքային ենթակառուցվածքների վերականգնումն ու բարելավումը

·            կիբերանվտագության ենթակառուցվածքների կատարելագործումը։

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »