ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 6 – ՏՏ ոլորտում մենեջերների պատրաստման կարեւորությունը, նրանց պատրաստման եւ կատարելագործման մեխանիզմները

ՏՏ ոլորտում մենեջերների պատրաստման կարեւորությունը, նրանց պատրաստման եւ կատարելագործման մեխանիզմները

Գաղտնիք չէ, որ տնտեսության տարբեր ճյուղերում մեծ պահանջարկ կա որակյալ կառավարիչների: Տեղեկատվական տaեխնոլոգիաների ոլորտում այդ պահանջարկը առավել զգալի է, քանզի նորագույն տեխնոլոգիաների արագ փոփոխությունները նոր կառավարչական գիտելիքների ձեռքբերման անհրաժեշտություն են առաջացնում:
Այսօր աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ ունեն բարձրակարգ կառավարիչների պատրաստման բավական արդյունավետ դասընթացներ: ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի երկշաբաթյա բարձրագույն դասընթացները ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների համար համարվում են լավագույններից մեկը:
Տարիներ առաջ ՀՀ կառավարության կողմից ստեղծվեց հանձնաժողով, որը 2 տարի իրականացրեց Հայաստանում ՏՀՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ, որի արդյունքում 6 հաղթողներ (յուրաքանչյուր տարի երեքական) ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանում անցան վերընշված դասընթացները: Հանդիպումները դասընթացները ավարտողների հետ, ինչպես նաեւ նրանց կարիերայի հետագա աճը, ցույց են տալիս այս դասընթացների բարձր արդյունավետությունը եւ Հայաստանում ՏՀՏ ոլորտի կառավարիչների պատրաստման նոր մշակույթի ձեւավորումը:
Ցավոք, վերջին 2 տարիներին ֆինանսների բացակայության պատճառով, մրցույթներ չեն իրականացվել: Իսկզբանե, պայմանավորվածություն կար, որ կառավարությունը ինքն է ֆինանսավորելու մրցույթը, սակայն, երբ պարզվեց, որ ֆինանսավորումը չի իրականացվելու, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանձն առավ այս կարեւորագույն մրցանակաբաշխության ֆինանսավորումը՝ յուրաքանչյուր տարի հատկացնելով 50,000 ԱՄՆ դոլար:
Ինչպես արդեն նշեցինք, արդեն 2-րդ տարին է ֆինանսավորումը չի իրականացվում: Հաշվի առնելով խնդրի չափազանց կարեւրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել գտնել ֆինանսավորման նոր աղբյուրներ:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »