ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 7 – ԱրմԹեք’15 համաժողով

ԱրմԹեք’15 համաժողով

ԱրմԹեք՛15 Համաժողովը, որը ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես համընդհանուր բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական գործարար համաժողով և հարթակ, նպատակ ունի խթանել արդյունաբերությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: ԱրմԹեք’15 համաժողովը ամրապնդում է բարձր տեխնոլոգիաների և գործարար համայնքների միջև համագործակցումը Հայաստանում և Սփյուռքում, ներառյալ` ԱՄՆ, Կանադա, Արևմտյան Եվրոպա, Հ.Ամերիկա, Ռուսաստան և Միջին Արևելք, նաև ուսումնասիրում է բարձր տեխնոլոգիաների արյունաբերության մարտահրավերներն ու հնարավորությունները դինամիկ համընդհանուր տնտեսության մեջ:
Առավել կարևոր է այն, որ ԱրմԹեք’15 համաժողովը ստեղծում է հարթակ, որն օժանդակում է ՀՀ Կառավարությանը, ընկերություններին և հարակից կազմակերպություններին՝ ստեղծելու համընդհանուր փոխօգնության միջավայր ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերության այս ճյուղի համար, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանը որպես կենսունակ, զարգացող բարձր տեխնոլոգիաների նպատակակետ:
ԱրմԹեք՛15-ը, որը հանդիսանում է համընդհանուր հայկական բարձր տեխնոլոգիաների և գործարարության պաշտոնական համաժողովը, նախատեսվում է անցկացնել 2015թ հոկտեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում:

 2015 թ. ՏՏ ոլորտի միջոցառումներ

Միջոցառումներ անցկացման ամսաթիվը

  • ԱրմԹեք’15 համաժողով - հոկտեմբեր 16
  • Synopsys շաբաթ - հոկտեմբեր
  • ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողություն - նոյեմբեր
  • ԴիջիԹեք Էքսպո 2015 - հոկտեմբեր 2-4
  • ԴիջիԹեք բիզնես ֆորում - հունիս 19-20
  • Բիզնես ինովացիոն ֆորում - նոյեմբերի 13-14
  • Cebit 2015 - մարտ 16-20
  • IT Summit 2015 Ոլորտի առաջնորդների հանդիպում - ապրիլ 1-3
  • ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում մայիսի 22-23
  • «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի բաց առաջնություն -  ապրիլ-հոկտեմբեր
  • Դիջիքեմփ ամառային ճամբար - հուլիս 6-16
  • Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] - 2015 մայիս 28
  • Seedstars - մայիս 28

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »