ՏՏԶԱԽ 5 աշխատանքային խմբերի արտահերթ հանդիպում

ՏՏԶԱԽ 5 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄ

itdsc-logo

Հարգելի ՏՏԶԱԽ խորհրդի անդամներ, գործընկերներ, շահագրգիռ անձիք,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին ՊԻ ինովացիոն կենտրոնում (Տերյան 105, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա ՏՏԶԱԽ 5 աշխատանքային խմբերի համատեղ հանդիպումը: Հանդիպումը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 16-ին, սակայն որոշակի անհետաձգելի հարցերի, մասնավորապես կրթությանն առնչվող ՀՀ վարչապետի հանձնարարականի կապակցությամբ որոշում է կայացվել անցկացնել այն այսօր:

Հանդիպման օրակարգը ներկայացնում ենք ստորև.

  1. ՏՏԶԱԽ ձևաչափի փոփոխության հայեցակարգի նախագծի դրույթների քննարկում և վերջնական հաստատում։
  2. ՀՀ-ում ՏՏ ոլորտի կրթական խնդիրների քննարկում։
  3. ՏՏԶԱԽ առաջիկա նիստի օրակարգային այլ հարցերի ներկայացում։

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ՀՀ կառավարությունը օր առաջ սպասում է համապատասխան առաջարկությունների:

Հարգանքով՝  ՏՏԶԱԽ քարտուղարություն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 570 171 հեռախոսահամարով:

Սույն հղմամբ կարող եք տեսնել օրակարգի առաջին հարցով ներկայացված նախագիծը:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »