ՏՏԶԱ Խորհրդի քարտուղարությունը ռազմավարության նախագծի տեսլականի համապատասխան առաջարկում է ռազմավարության հայեցակարգի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՌԵԳԻՈՆԱԼ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑ

Ռազմավարության հայեցակարգի նախագիծ

  1. ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

(ԼԻԲԵՐԱԼ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ՝ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈԼՈՐՏ, ՈՐԸ    ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Է ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝)

Պահպանելով՝                

  • Հարուստ ավանդույթները
  • Արձանագրված հաջողությունները
  • Սփյուռքի առկայությունը    

Նպաստելով՝

  • Հայ մասնագետների ներգաղթին
  • Այլ ազգի բանիմաց, հեռանկարային մարդկանց ներգրավմանը
  • Անդրազգային կորպորացիաների ներգրավմանը
  • Համաշխարհային հաջողությունների ներդրմանը
  • Հարակից ոլորտների ձևավորմանն և զարգացմանը
  • Ազգի (Հայաստան, Սփյուռք և Արցախ) համախմբմանը
  • Երկիրը դրականորեն տարբերակող արժեքների ձևավորմանը

Անհրաժեշտությամբ՝

  • Կոռուպցիայի իսպառ բացակայության
  • Անվտանգության բարձրագույն ապահովվածության
  • Մարդկային արժեքների գնահատման
  • Արագագործ, անխափան, մատչելի համացանցի (ինտերնետ) ապահովման
  • Ժամանակակից լարային և անլար հեռախոսակապի ցանցի զարգացման
  • Արդիական տեխնոլոգիաներով հագեցած հեռուստատեսության զարգացման և հասանելիության ապահովման

Անհրաժեշտ է հետևողականորեն՝

  1. Դիտարկել և վերհանել  Հայաստանում այն հիմնական ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտություն ունեն հայրենական ՏՀՏ ընկերությունների էժան ինովացիոն լուծումների, մասնավորապես՝ ռազմական, առողջապահության, ապահովագրության, ճշգրիտ ճարտարագիտության, այլընտրանքային էներգետիկայի և այլն, հատկապես այն ոլորտները, որտեղ մեծ է տեղական և օտարերկրյա բիզնեսմենների, ինչպես նաև պետության կողմից ներդրումներ կատարելու հավանականությունը:
  2. Հետազոտել  (Խորհուրդ է տրվում օգտվել նաև միջազգային հայտնի հետազոտական կենտրոններից) և վերհանել ներկա փուլում և առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի այն առավելագույն նիշաները, որոնց ունակ ենք հասնել ու համաշխարհային նշանակության արտադրանք տալ:
  3. Գնահատել  Հայաստանում ՏՏ ոլորտում առկա ինտելեկտուալ ռեսուրսի պոտենցիալը և առաջ քաշել այդ պոտենցիալի որակական ու քանակական աճի ապահովման լուծումներ:
  4. Բարձրացնել հանրության տեղեկատվական գրագիտությունը՝ օգտագործելով արդիական տեխնոլոգիաներ, առավել արդյունավետ մշակված ալգորիթմներ և համակարգեր:
  5. Վերհանել  ազգային արժեքների այն օպտիմալ բազան, որը համադրելի է համաշխարհային արդեն իսկ կայացած արժեքների հետ և կարող է մրցունակ լինել համաշխարհային ինովացիոն զարգացումներում։
  6. Առաջարկել  PR տեխնոլոգիաների աշխարհում փորձարկված այն արդի մեթոդները, որոնք կնպաստեն Հայաստանի ՏՏ ոլորտը արտերկրում պատշաճ մակարդակով ներկայացնելուն և ներդրումների ներգրավմանը։
  7. Մշակել աջակցության մեխանիզմներ  սկսնակ ընկերություններին և/կամ հատկապես առաջնություն տալ այն ընկերություններին, որոնք ներկայացնում են լուծումներ ապրանքային տեսքով (որտեղ արդյունքը ինովացիոն, պատրաստի, շոշափելի արդյունք է, և քննարկել հետագայում այդ ընկերությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու մեխանիզմները՝ ապրանքների փորձնական արտադրության կազմակերպման ընթացքում)։
  8. Առաջարկել  պետական տարբեր ոլորտներում անհրաժեշտ պատվերների հստակ ձևակերպման և թափանցիկ մրցույթների կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման եղանակներ, որոնք կնպաստեն ոլորտում ներդրումների և պատրաստի արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների՝ Հայաստանում ներդմանը՝ խթանելով իրենց բիզնեսի ընդլայնմանը և/կամ այլ ուղղությունների՝ օրինակ ռազմական, առողջապահական զարգացմանը:

 

  1. ԻՆՈՎԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  1. Առաջարկել  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինովացիոն ենթակառուցվածքների՝ այդ թվում (անվտանգության բարձրագույն ապահովվածությամբ հեռահաղորդակցական նորագույն միջոցներ, արագագործ, անխափան, մատչելի և անվտանգ ինտերենտ, լարային և անլար հեռախոսակապ, սմարտ հեռուստատեսություն) հագեցվածության ապահովման, դրանցով մատչելի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների, առավել արդյունավետ մշակված ալգորիթմների և համակարգերի կիրառմամբ հանրության տեղեկատվական գրագիտության բարձրացման մեխանիզմներն ու հնարավորությունները:
  2. Դիտարկել  մասնավոր և պետական կառավարման հատվածում նորարարական հաղորդակցական ենթակառուցվածքների կիրառմանն անցնելու, այդ թվում էլ. կառավարման առավելությունները։
  3. Քննարկել, վերհանել և բարցրաձայնել  այն գործիքների կիրառության կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր կլինի ձևավորել ինովացիոն ենթակառուցվածքներից օգտվելու մշակույթ հարակից ոլորտների կողմից՝ դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, բիզնես արդյունավետության բարձրացմանը:
  4. Առաջարկել  Հայաստանում առավել պահպանողական ոլորտներում (տրանսպորտ, առևտուր, հասարակական սննդի սպասարկման ծառայություններ, հասարակական կառույցներ, վճարման համակարգեր և այլն) ինովացիոն, միջազգային լայն տարածում ստացած տեխնոլոգիաների ներդրման կարևորության գիտակցման ու այդ տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմներ:
  5. Առաջարկել PR տեխնոլոգիաների  աշխարհում փորձարկված այն արդի մեթոդները, որոնք կնպաստեն Հայաստանի ՏՏ ոլորտը արտերկրում պատշաճ մակարդակով ներկայացնելուն և ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև դիտարկել  ՏՏ ոլորտի մասին Հայաստանում իրազեկվածության բարձրացման և դրա նկատմամբ ներքին պահանջարկի ձևավորման ու հետաքրքրության առաջացման PR մեխանիզմները, այդ թվում ծնողներին և պատանիներին ուղղված քարոզարշավի տարբեր եղանակներ, հեռուստատեսային և ինտերնետային գովազդ, արտաքին գովազդ, տպագիր գովազդ, ՏՏ ոլորտում տարատեսակ մրցույթներ, մրցանակաբաշխություններ, միջազգային կոնֆերանսների, հեղինակավոր ՏՀՏ, ինովացիոն ֆորումների կազմակերպում և անցկացում ՀՀ-ում, հեռուստահաղորդումներ, սոցիալական գովազդներ և այլն:

 

  1. ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
  1. Առաջ քաշել  ՏՏ լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի խթանման լուծումներ պետական կառավարման, տնտեսության, արդյունաբերության և հասարակության գործունեության տարբեր բնագավառներում:
  2. Առաջարկել  նպատակային միջոցառումներ և ծրագրեր` ուղղված ՏՀՏ ենթակառուցվածքների և համակարգերի անվտանգության ապահովմանը և կիբերհանցագործությունների նվազեցմանը:
  3. Առաջարկել  լուծումներ՝ ուղղված երկարաժամկետ ժամանակահատվածում տեխնոլոգիական ներդրողների համար հարկային արտոնությունների սահմանմանը, ոլորտի ձեռնարկությունների ստուգումների մեղմացմանը, առաջատար վենչուրային ֆոնդերի ներգրավմանը, Հայաստանում նոր աքսելերատորների ստեղծմանը, հրեշտակ ներդրողների ցանցերի ձևավորմանը, մտավոր սեփականությունը Հայաստանում գրանցելու խթանմանը, իսկ կարճաժամկետում՝ համաֆինանսավորման, գաղափարի ֆինանսավորման, վերադարձելի հետազոտական (հետագայում ռոյալթիների ստացման հնարավորությամբ) գրանտերի ստացմանը, նոր աքսելերատորների նախաձեռնմանն ու ֆինանսավորմանը, Ֆոնդերի գործունեությունը կարգավորող օրենսդրության առավելագույն ազատականացմանը:

 

  1. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  1. Առաջարկել  մեխանիզմներ ու լուծումներ՝ ուղղված դպրոցական կրթության մակարդակում համընդհանուր համակարգչային գրագիտության բարձրացմանը, տեխնիկական մտածելակերպի ձևավորման համար դասընթացների կազմակերպմանը, ռազմահայրենասիրական, սպորտային, տեխնիկական ճամբարների կազմակերպմանը, պարտադիր ծրագրավորման և ճարտարագիտական դասընթացների պիլոտային ծրագրերի ներդրմանն ու իրականացմանը:
  2. Առաջարկել  լուծումներ ու գաղափարներ բարձրագույն կրթության ոլորտում համաշխարհային առաջատար համալսարանների հետ համատեղ հետազոտական կենտրոնների հիմնման, ռազմարդյունաբերության ոլորտի գիտահետազոտական խնդիրների լուծման մեխանիզմների մշակման համար:
  3. Առաջարկել  քոլեջներում ծրագրավորման դասընթացների կազմակերպման ծրագրեր:
  4. Առաջ քաշել  կրթական ոլորտում իրազեկվածության այնպիսի մեխանիզմներ, որոնք գրավիչ կլինեն կրթության ընտրության առջև կանգնած անհատների համար և հանդես կգան որպես ճիշտ ուղղորդիչ մասնագիտության ընտրության հարցում:
  5. Դիտարկել  տեղական դասախոսական կազմի` արտասահմանում վերապատրաստման հնարավորությունները, ինչպես նաև լուծումներ առաջարկել այդ դասախոսների բարձր վարձատրության խնդիրը լուծելու համար:
  6. Առաջարկել  էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրեր կրթական և պետական համակարգերում, հանրային կենտրոններում և այլն:
  7. Առաջ քաշել ծրագրեր, որոնք շահավետ կլինեն ՏՏ ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել կրթական համակարգում:
  8. Դիտարկել օտարերկրյա մասնագետների ներգրավման հարցը:

 

  1. ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  1. Առաջարկել մարզային համաչափ զարգացման իրագործելի գաղափարներ՝ որպես առաջնային նախապայմաններից մեկը ոլորտի հետագա լճացումը կանխելու և հարակից այլ ոլորտների հետ դրա սերտ փողշաղկապվածությունն ապահովելու համար:
  2. Առաջ քաշել մարզերում և հատկապես հեռավոր շրջաններում ՏՏ-ի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու մատչելի մեթոդներ, բարձրացնել տեղեկատվական գրագիտությունը, առաջարկել լուծումներ մարզերում, հատկապես գյուղական շրջաններում տեխնիկան հագեցվածության խնդիրները լուծելու համար:
  1. Առաջարկել ՀՀ-ի այլ շրջաններում (Գյումրու, Վանաձորի օրինակով) տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման գաղափարներ՝ հաշվի առնելով արդեն գործող կենտրոնների առավելություններն ու գրանցած արդյունքները, բայց և հանդես գալ նաև առաջարկություններով, թե ինչպես զարգացնել հարակից ենթակառուցվածքները ևս (օր. տուրիզմ, սպասարկման և ժամանցի ծառայություններ, հյուրանոցային բիզնես, առողջապահական համակարգ և այլն):

 

  1. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
  1. Ի մի բերել Հայաստանում բիզնեսի ծավալման համեմատական առավելությունները և քայլեր ձեռնարկել դրանց պրոպագանդման համար, ինչը կարևոր նախապայման է օտարերկրյա ներդրողների և Անդրազգային կազմակերպությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար:
  2. Առաջ քաշել մեխանիզմներ և ուղիներ` միտված առաջատար ընկերությունների (Google, Facebook, Microsoft, Intel, IBM, Samsung, ... ), հետազոտությունների և մշակումների կենտրոնների, այլ առաջատար հետազոտական կենտրոնների, ինչպես նաև ՏՏ հարակից ինովացիոն ոլորտների մաշտաբային զարգացման ծրագրերի ներգրավմանը:
  3. Քննարկել տեխնոլոգիական ներդրողների համար հարկային արտոնությունների սահմանման և հրեշտակ ներդրողների ցանցերի ձևավորման հնարավորությունները:
  4. Դիտարկել ԱՏԳ-ների ոչ արդյունավետ գործառման պատճառները և առաջ քաշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները:

 

 

 

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »