ՏՏԶԱ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հարգելի գործընկերներ,

itdsc-lՍույնով տեղեկացնում ենք, որ ՏՏԶԱԽ ձևաչափի փոփոխության մասին հայեցակարգի նախագծի դրույթները, որոնք կանոնակարգին համաձայն բազմիցս քննարկվել են աշխատանքային խմբերում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ շրջանառվել են նաև համապատասխան պետական գերատեսչություններում, այդ թվում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններում` արժանանալով վերջիններիս հավանությանը: Նախագծի վերաբերյալ առարկություններ չկան: Պետական վերոհիշյալ գերատեսչությունները համակարծիք են նախագծում ներկայացված փոփոխություններին և նույնպես հանդես են եկել առաջարկով հարցը ընդգրկել ՏՏԶԱԽ առաջիկա նիստում:
ՏՏԶԱԽ քարտուղարությունը ՀՀ վարչապետին հասցեագրված վերջնական առաջարկի տեքստը կազմելու, դրանում ընդգրկված դրույթները վերջնականապես համաձայնեցելու նպատակով առաջիկայում կհրավիրի ՏՏԶԱԽ 5 աշխատանքային խմբերի համատեղ ընդլայնված հանդիպում, որի օրվա, ժամի և անցկացման վայրի վերաբերյալ կտեղեկացվեք նախօրոք:
Կից Ձեզ ենք ներկայացնում այժմ շրջանառության մեջ գտնվող ՏՏԶԱԽ ձևաչափի փոփոխության մասին հայեցակարգի նախագիծը` խնդրելով մանրամասն ծանոթանալ փաստաթղթին` հանդիպումն արդունավետ անցկացնելու և վերջնական առաջարկ ձևավորելու նպատակով:

Հարգանքով` ՏՏԶԱԽ քարտուղարություն

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ
ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

Առաջարկը՝    Ինֆորմացիոն տեխնոլոգիաների    ձեռնարկությունների միություն

Նախագծի մշակումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարություն (այսուհետ՝ ՏՏԶԱԽ քարտուղարություն.)

Ուսումնասիրության օբյեկտը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ (այսուհետ՝ ՏՏԶԱԽ)

Հայեցակարգի անհրաժեշտությունը

Սույն նախագծի մշակումը պայմանավորված է ՏՏԶԱԽ կանոնադրությամբ վերջինիս վերպահված նպատակների հետագայում առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ և բխում է տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում ներկայումս առկա մարտահրավերներից, զարգացման ուղղություններից, արդյունաբերական և այլ ոլորտների հետ սերտ փոխկապակցվածությունից, շուկայի կողմից թելադրվող արդի պահանջներից ու խաղի կանոններից, ՏՏ ոլորտի հետագա զարգացման արդյունավետ, հստակ թիրախավորված, կարճաժամկետ ու երկարարժամկետ գործողությունների ծրագիր ենթադրող ազգային ռազմավարության մշակման, շահագրգիռ պետական գերատեսչությունների, ոլորտի զարգացման մեջ ներգրավված միությունների, ասոցիացիաների և մասնավոր հատվածի միջև երկխոսության արդյունավետ հարթակի ձևավորման անհրաժեշտությունից:

Ներկա իրավիճակը

ՏՏԶԱԽ-ը, ստեղծվելով դեռևս 2001 թվականին, իր գործունեության 15 տարիների ընթացքում գրանցել է բավականաչափ ձեռքբերումներ՝ տեսլականում ունենալով այդ ժամանակահատվածում ՏՏ ոլորտի զարգացման ճանապարհին առկա վարչարարական, ինֆորմացիոն և բիզնեսի զարգացման մի շարք այլ խոչընդոտների հաղթահարմանն օժանդակելու առաքելությունը: Կանոնադրությամբ սահմանված առաքելությանը համաձայն՝ խորհուրդը գործունեության առաջին էտապում իր գերխնդիրն է համարել ՏՏ ոլորտում դեռևս կայացման ճանապարհին գտնվող մասնավոր ընկերությունների բիզնես խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծման մեխանիզմների առաջարկումը: Ներկայումս, երբ ՏՏ ոլորտի զարգացման առաջնային խնդիրները հարաբերականորեն հաղթահարված են, ոլորտում կան բազմաթիվ կայացած, մեծ պոտենցիալ ունեցող և նաև նոր ստեղծվող ընկերություններ, գործում են միություններ, ոլորտի զարգացմամբ զբաղվող կազմակերպություններ, առկա են ոչ բոլոր, բայց անհրաժեշտ ենթակառուցվածքները, բնականաբար սկսում են ի հայտ գալ ավելի հեռահար ռազմավարական ու ստրատեգիական նշանակության համալիր պահանջներ, ի հայտ են գալիս  նոր ռիսկեր ու խնդիրներ, ինչպիսիք են օրինակ անառողջ մրցակցությունը, հապճեպ, կարճաժամկետ լուծումները, հետագա զարգացման ոչ ճիշտ թիրախավորումը, ՏՏ ոլորտի առաջարակի և արդյունաբերական այլ ոլորտների կողմից ձևավորվող պահանջարկի միջև դիսբալանսը, կրթական համակարգի՝ ոլորտը որակյալ կադրերով ապահովելու առումով կաղելու գերխնդիրը և այլն,  որոնց հաղթահարումը ենթադրում է նոր մեթոդներ, մոտեցումներ ու գործունեության ձևաչափեր:

Առաջարկվում է

Վերոշարադրյալը հաշվի առնելով, ինչպես նաև հիմնվելով ՏՏԶԱ խորհրդի գործող կանոնադրության 4-րդ կետի ա, բ, գ, դ և 5-րդ կետի ե, զ, է, ը ենթակետերով սահմանված նպատակների վրա՝ վերանայել ՏՏԶԱ խորհրդի գործունեության ներկայիս ձևաչափը և այն, բիզնես ոլորտի խնդիրների բարձրաձայնման հարթակից վերածել ռազմավարությունների համադրման հարթակի՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների, միությունների ու ասոցիացիաների, ինչպես նաև ոլորտային մասնավոր ընկերությունների ներգրավմամբ: Այդ նոր հարթակի բովանդակությունը ենթադրում է, որ շահագրգիռ, այդ թվում  պետական բոլոր գերատեսչությունները, ովքեր մշակում են իրենց ռազմավարությունները և ունեն դրանցում ՏՏ-ի հետ առնչվող ծրագրեր, քայլեր, այնպիսի խնդիրներ ու պահանջներ, որոնք առնչվում են ՏՏ ոլորտի հետ և ունեն ՏՏ համայնքի աջակցության կարիքը, պիտի պարտադիր հիմունքներով ներկայացնեն դրանք ՏՏԶԱ խորհրդի խորհրդակցական մարմնին, որն արդյունավետ ճանապարհ է ոլորտների փոխշաղկապված միասնական քաղաքականության մշակման, ձևավորման և ՏՏ ոլորտի զարգացման թիրախավորված ազգային ռազմավարության ստեղծման համար: Ընդորում, հարթակի գործունեությունը, ի թիվս մինչ օրս իրականացվող ֆունկցիաների ներառելու է նաև.

  1. ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման նկատմամբ վերահսկողություն:
  2. ՏՏ ոլորտի ազգային ռազմավարության մշակմանը մասնակցություն
  3. Ստացված տեղեկատվության հիման վրա խնդիրների ձևակերպում և դրանց առաջարկում ընկերություններին: (Արդյունքում կխթանենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, կնվազեցնենք ստվերը, կնպաստենք բիզնես նախագծերի ծավալների ավելացմանը):

Առաջարկը ենթադրում է ներքոշարադրայլը.

  1. ՀՀ կառավարության պատշաճ վերահսկողության ու աջակցության տակ գտնվող, բարձր կարգավիճակ ունեցող հարթակի ձևավորում՝ պետական գերատեսչությունների, միությունների ու ասոցիացիաների, ոլորտային մասնավոր ընկերությունների համապատասխան մասնագետների կանոնադրությամբ սահմանված ներգրավմամբ ու մասնակցությամբ։
  2. Հիմնական կազմով գործող խորհրդակցական մարմնի անդամների ընտրություն, կազմի փոփոխության դեպքերի ու կարգի, խորհրդակցական մարմնի աշխատանքների կազմակերպման ընթացակարգի և ժամանակացույցի կանոնադրությամբ սահմանում (չի բացառում շահագրգիռ այլ անձանց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին):
  3. Խորհրդում ներգրավված պետական և ոչ պետական կառույցների կողմից խորհրդակցական մարմնին տրամադրվող տեղեկատվության, դրա քննարկման, լուծումների առաջադրման հստակ ընթացակարգի և ժամանակացույցի սահմանում:

Իրականացման ռեսուրսները

Սույն առաջարկի իրագործումը ֆինանսական, գույքային, տարածքային ռեսուրսներ չի պահանջում, քանի որ գործող խորհուրդն ի վիճակի է ստանձնել հարթակի նոր ձևաչափով աշխատանքները՝ իր կազմում ունենալով ՏՏ ոլորտում կայացած ընկերությունների, միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ (կլինեն նաև համալրումներ): Առաջարկի ընդունման դեպքում առաջանում է միայն ՏՏԶԱ խորհրդի կազմը պետական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներով համալրելու և մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կանոնադրությամբ պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Խորհրդի աշխատանքների համակարգումն, ինչպես ներկայում, այնպես էլ ձևաչափի փոփոխության դեպքում կիրականացվի ՏՏԶԱ քարտուղարության կողմից:

Առաջարկի նպատակը

Տեխնոլոգիական զարգացման ներկայիս տեմպերը, այդ տեխնոլոգիաների ներթափանցումը տարբեր ոլորտներ ու դրանց սերտաճվածությունը հրամայական են դարձնում այդ ոլորտներում գործող կամ նոր ձևավորվող ռազմավարությունների, իրականացվող փոփոխությունների համադրումն ու մեկ գլոբալ համակարգի մեջ դրանց դիտարկումը: Սույն խնդիրը ենթադրում է այնպիսի հարթակի առկայություն, որի շրջանակներում հնարավոր կլինի իրագործել գաղափարների, ռազմավարությունների ու ոլորտային զարգացման տարբեր ծրագրերի համադրում՝ այդունքում ունենալով ավելի ճշգրիտ թիրախավորում ունեցող ոլորտային զարգացման ռազմավարական քաղաքականություն:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »