Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու առաջարկի մասին

ՀԱՐՑ 2

 

Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու առաջարկի մասին

 

Չնայած մի շարք խնդիրների՝ մեր հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ ֆիզիկայից, որն անհրաժեշտ է ՀՀ և արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկա և ֆիզիկայի հետ կապված առարկաների ուսուցումը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար։ Ակնհայտ է նաև այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակացական և ճարտարագիտական  ոլորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների և կարողությունների մակարդակը կախված է ֆիզիկա առարկայի նրանց իմացության մակարդակից։ Տեղին է նշել նաև այն, որ ֆիզիկա առարկայի ՀՀ հանրակրթական ծրագրերն ու համապատախան դասագրքերը հիմնականում չեն զիջում միջազգային լավագույն ծրագրերին և դասագրքերին։

Սակայն այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ շատ բուհեր ստիպված են ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկից հանել ֆիզիկա առարկան կամ այն դարձնել ընտրովի, ինչը հանգեցնում է ավագ դպրոցների շատ սովորողների կողմից ֆիզիկա առարկայի նկատմամբ անտարբեր վերաբերմունքին և հետևաբար ֆիզիկա առարկայի իմացության մակարդակի անկման։

Առաջարկում ենք` 26 նոյեմբերի 2015 թվականի N 1390-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

** Վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը ։

 

 1․ Նշված տեքստից հանել «իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը»։

055101.00.6 Ֆիզիկա
055102.00.6 Ռադիոֆիզիկա
056101.00.6 Մաթեմատիկա
061101.00.6 Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
061901.00.6 Տեղեկատվական անվտանգություն
071401.00.6 Էլեկտրոնիկա
071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ
061102.00.6 Ծրագրային ճարտարագիտություն
061103.00.6 Համակարգչային ճարտարագիտություն
061105.00.6 Տեղեկատվական տեխնոլոգիաներ
071302.00.6 Էլեկտրատեխնիկա
071402.00.6 Ավտոմատացում
021201.00.6 Դիզայն

 

 2․ Նշված մասնագիտություններում ֆիզիկա առարկան ընդունելության քննությունների ցանկում դարձնել պարտադիր։

 Օրակարգի 5-րդ հարցով ներկայացված առաջարկը, ըստ որի նախատեսվում է  ՀՀ կառավարության 2015թ. N1390 Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, հստակ հիմնավորվել: Մասնավորապես՝ հստակ պարզաբանված չէ, թե ինչ հիմքով է ընտրվել այն մասնագիտությունների ցանկը, որոնց ընդունելության համար ֆիզիկան պետք է դառնա պարտադիր քննական առարկա (օրինակ՝ ինչու ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, այլ ոչ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ): Ինչպես նաև, հասկանալի չէ, թե առաջարկվող մյուս փոփոխությունը, ըստ որի վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում, որպես մրցութային գնահատական դիմորդները այլևս չեն կարող ներկայացնել տարեկան գնահատականը, վերաբերվում է միայն ֆիզիկա առարկային, թե տարածվում է նաև տվյալ որոշմամբ հաստատված ցանկում 2 աստղանիշով նշված մյուս առարկաների վրա,

Եթե ուշադրություն եք դարձրել մենք նշել ենք այն մասնագիրությունները, որոնք առընչություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներին։

Ինչ վերաբերում է ինչու ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, այլ ոչ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ։

Իրականում ընդհանուր առմամբ, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում պարտադիր ֆիզիկա առարկայի առկայությունը։ Ֆիզիկա առարկան դպրոցում դասավանդվում է մի քանի տարի և անհրաժեշտ է, որպիսի դպրոցականները հասկանան, որ ցանկացած տեխնիկական բուհերում սովորելու համար անհրաժեշտ է որպիսի տիրապետի և մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները, որը կերաշխավորի որ իրենք որակյալ մասնագետներ կդառնան։

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »