9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրները

9-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրները

dbf16062016

Հունիսի 16-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են հունիսի 17-ին մեկնարկող երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքային ուղղություներն են ու հիմնախնդիրները:
Նպատակ ունենալով ՏՏ ոլորտի ներուժի օգնությամբ աջակցել ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը՝ այս տարի ԻՏՁՄ-ն ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում իրականացնում է ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության շուրջ քննարկումներ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կհամախմբվեն  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներն ու մասնագետները: Մասնակիցները կիրականացնեն լայնածավալ քննարկումներ և գործնական առաջարկներ կներկայացնեն՝ ուղղված ՀՀ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:
Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելով՝ միությունը ԴիջիԹեք բիզնես ֆորում առանձնահատուկ ուշադրություն կդարձնի նաև էլեկտրոնային կառավարման և ֆինանսաբանկային հիմնախնդիրներին:
Երկօրյա բիզնես ֆորումի թեմատիկ քննարկումներն են՝

  • Ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձևաչափ
  • Տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում. նոր սերնդի բանկային համակարգ
  • Էլեկտրոնային կառավարում
  • ՏՏ ներդրումային էկոհամակարգ
  • Կիբեր անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ
  • ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպում
  • Հայաստանում սկսնակ ձեռներեցների հիմնախնդիրներին նվիրված քննարկում
  • Տվյալների կառավարման գիտություն (Big Data)
  • Միջազգային փորձի ներկայացում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթաց
  • «Ռազմավարական մտածողություն» դասընթաց
  • Բիզնեսի աջակցման ծառայություններ

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար կազմակերպվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Հղում` «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրները

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »