ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի Գալուստ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն

աջակցող խորհուրդ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ստեղծվել է 2001 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով։ Խորհուրդն արդեն 14 տարեկան է, և այս ընթացքում գումարել է 42 նիստ, որոնցում բարձրացվել է ՏՏ ոլորտի զանգացմանն առնչվող 250-ից ավել հարց։ Այսօր էլ խորհուրդը շարունակում է իր գործունեությունը՝ տեսլականում ունենալով ավելի սերտ ու փոխկապակցված աշխատանք ՏՏ համայնքի հետ, ինչը կարևորագույն խթան է ոլորտի հետագա զարգացմանը խոչընդոտող հարցերի ու խնդիրների բացահայտման, բարձրաձայնման և լուծման համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի որոշմամբ, որով հաստատվում է ՏՏԶԱԽ կանոնադրությունը։ Քարտուղարությունը կոչված է համակարգելու ՏՏԶԱԽ գործունեությունը։ ՏՏԶԱԽ քարտուղարությունը հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

ՏՏԶԱ Խորհրդի անդամ են հանդիսանում ՏՏ ոլորտի ընկերությունների այն ղեկավարները, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ ու առաջընթացով, հանդես են գալիս տարրաբնույթ խնդիրների լուծման առաջարկներով, բարձրաձայնում են ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները, ունեն ասելիք, նոր գաղափարներ ու մտահղացումներ, ակտիվ են իրենց գործունեության ու նպատակադրման մեջ, պատասխանատու են իրենց ստանձնած պարտավորություններում, ունեն համապատասխան փորձ ու ձեռքբերումներ, տիրապետում են ոլորտում առկա հիմնախնդիրներին, ձգտում են լինել ակտիվ ու իրենց ներդրումն ունենալ ՏՏ ոլորտի զարգացման գործում։

Translate »