ԱՐՄԹԵՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՐՄԹԵՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ

armtech_eng

ԱրմԹեք Համաժողովը շահույթ չհետապնդող գլոբալ ցանց է, որը ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ:

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կրում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը: Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Ամեն տարի ԱրմԹեք Համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետներին, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

8353_b

Միջոցառման հիմնական խնդիրն է լուսաբանել Հայաստանի ներկայիս և ապագա մասնակցությունը դինամիկ զարգացող գլոբալ տնտեսությունում՝ շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի և հարակից բիզնեսների վրա: ԱրմԹեք Համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Համաժողովն ամեն տարի հյուրընկալում է մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, ԱՊՀ և այլ երկրներից:

Հղում՝ ԱրմԹեք
English version: ArmTech

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »