ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (STEP) 

STEP

STEP ծրագիրն ստեղծվել է 2006 թվականին ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:

Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին և գիտնականներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին կապեր հաստատել տեղական և միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ հանդիսանալ: STEP ծրագրի շրջանակում ՁԻՀ-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և CRDF Global կազմակերպության հետ համատեղ ամեն տարի իրականացնում է մի շարք նախագծեր և միջոցառումներ, որոնք են Բիզնես համագործակցության աջակցման (ԲՀԱ) դրամաշնորհների ծրագիրը, Վենչուրային համաժողովը, կլաստերային սեմինարները, գիտնականների համար կազմակերպվող բիզնեսի դասընթացները, սեմինարներ հաշվապահների և իրավաբանների համար, ինչպես նաև կապեր հաստատելու և ճանաչողական մի շարք միջոցառումներ:

ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ (ԲՀԱ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ամեն տարի ՁԻՀ-ը և CRDF Global կազմակերպությունը միասին հայտարարում են տեղական գիտնականների և տեխնիկական մասնագետների մրցույթ: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են որև է գործընկեր ընկերության հետ միասին (որը կատարում է դրամաշնորհի գումարի առնվազն 10 տոկոսի (10%) չափով դրամային ներդրում): Հայտերի առևտրային և տեխնիկական որակն ուսումնասիրվում է Հայաստանի և ԱՄՆ-ի անկախ փորձագետների կողմից:

Հայտերի գնահատման գործընթացն ավարտվելուց հետո կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերի համար կազմակերպվում են բիզնեսի դասընթացներ (օր. բիզնես պլանի կազմում, ներկայացման հմտությունների կատարելագործում և այլն): Եզրափակիչ փուլը վենչուրային համաժողովն է, որի ընթացքում եզրափակիչ փուլի մասնակից թիմերն իրենց բիզնես-ծրագրի առաջարկը ներկայացնում են Հայաստանի և ԱՄՆ-ի վենչուրային կապիտալի ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիին: Ընտրված հինգ հաղթող թիմերը համաժողովի ավարտին ստանում են դրամաշնորհ-մրցանակներ առավելագույնը 12 ամսվա համար:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆԱՐ

STEP ծրագրի աջակցությամբ, CRDF Global կազմակերպությունը և ՁԻՀ-ը Երևանում պարբերաբար անցկացնում են Տեխնոլոգիական ձեռներեցության սեմինարներ: Սեմինարին մրցութային կարգով մասնակցում են գիտնականներ, ճարտարագետներ, գյուտարարներ, հետազոտողներ և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներ, ովքեր հետաքրքրված են իրենց նորարարական ապրանքների առևտրայնացմամբ և կենսունակ ձեռնարկությունների ստեղծմամբ: Սեմինարի ավարտին CRDF Global կազմակերպությունը մրցութային կարգով ընտրված մասնակիցներին հատկացնում է 10.000 ԱՄՆ դոլարի չափով մեկից երեք դրամաշնորհ ճամփորդական ծախսերի համար: Հատկացվող դրամաշնորհների քանակը կախված է ներկայացված հայտերի որակից և թվից:

Սեմինարի նպատակներն են՝

  • բացահայտել առևտրային լավագույն կիրառություն ունեցող տեխնոլոգիաները բիզնես-պլանների մրցույթի և փորձագետների կողմից ուսումնասիրվելու միջոցով,
  • մեծացնել տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները՝ գյուտարարներին առաջարկելով ձեռներեցության դասընթացներ և անհատական խորհրդատվություն հետևյալ թեմաներով. ա/ ընկերության հիմնադրում, բ/ տեխնոլոգիայի կիրառության ստուգում, գ/ շուկայի գնահատում, դ/ թիմի ձևավորում, ե/ կենսունակ բիզնես-մոդելների, աշխատանքային և ֆինանսական ծրագրերի մշակում, զ/ դրամական միջոցների հավաքագրում և ելքային փուլի ռազմավարություն,
  • մասնակիցներին առաջարկել անհատական մենթորինգ Հայաստանի և ԱՄՆ-ի բիզնեսի մասնագետների կողմից, ովքեր ունեն բիզնեսի գործնական հմտություններ,
  • օգնել սեմինարի մասնակիցներին ներկայանալ տեղական և միջազգային ընկերություններին, հեռանկարային ներդրողներին և մասնավոր հատվածի փորձագետներին:
Հղում՝ STEP
English version: STEP

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »