«ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ

Ելնելով Հայաստանում թվային ենթակառուցվածքի ստեղծման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ Կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և Հյուլեթ Պակարդ ընկերությունը նախաձեռնեցին «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպա-
տակն է մեծացնել բնակչության կողմից համակարգիչների և արտոնագրված համակարգչային ծրագրերի օգտագործման մակարդակը՝ առաջարկելով մատչելի գներով ժամանակակից և հուսալի համակարգիչներ և ծրագրային ապահովում:
Ծրագրի տնտեսական և սոցիալական առաջնային նպատակներն են.
- բարձրացնել Հայաստանում անհատական համակարգիչների և ինտերնետ կապի համատարած օգտագործման մակարդակը` մեծացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը, ինչն իր
- հերթին հիմք կհանդիսանա կառավարության, գործարար շրջանակների, կրթական հաստատությունների և այլ կառույցների կողմից նոր էլեկտրոնային ծառայությունների ներդրման համար,
- ձևավորել համակարգչային գրագիտությամբ աշխատուժ` զարգացնելով Հայաստանի բնակչության տարբեր տարիքային խմբերի կարողությունները,
- զարգացնել Հայաստանի ՏՀՏ շուկան` խթանելով համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման տեղական արտադրության զարգացումը,
- նվազեցնել Հայաստանում ոչ լիցենզիոն համակարգչային ծրագրերի օգտագործման մակարդակը` առաջարկելով նախապես տեղադրված լիցենզիոն ծրագրային փաթեթներ:
Ծրագրի փորձնական փուլը հաջողությամբ ավարտվեց 2010թ.-ին, որն անցկացվեց ՀՀ Կառավարության, ՁԻՀ-ի, Հյուլեթ Պակարդ ընկերության, Յունիքոմպ ՓԲԸ-ի ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի համատեղ ջանքերով: Փորձնական փուլում Երևանում, Գյումրիում և Վանաձորում ընտրված մանրածախ վաճառքի կետերում իրականացվեց համակարգիչների և հարակից սարքերի վաճառք մատչելի պայմաններով հատուկ մշակված ֆինանսական մեխանիզմների շնորհիվ:

Քանի որ ծրագիրն արդեն մեծ տարածում է գտել թե՛ Երևանում, թե՛ մարզերում, այժմ մշակվում է ծրագրի լայնածավալ իրականացման փուլը՝ համակարգիչների ձեռքբերումը բոլոր մարզերում հնարավոր դարձնելու համար: 2011թ. ծրագրին միացան ՀՀ Կենտրոնական բանկը, Համաշխարհային Բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Մայքրոսոֆթ ընկերությունը, Օրանժ Արմենիա ընկերությունը և մի շարք բանկեր ու մատակարարներ: 2011թ. մայիսին ՁԻՀ-ը հայտարարեց բաշխման ցանցի ընդլայնման մասին, որը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերել սեղանի և դյուրակիր համակարգիչներ Օրանժ Արմենիա ընկերության բոլոր վաճառքի կետերում: Բացի այդ, ծրագրի շահառուները կստանան ինտերնետային կապի հատուկ առաջարկներ, ինչը ևս կնպաստի ինտերնետային կապի մատչելիության և բնակչության էլեկտրոնային ակտիվության մեծացմանը:
Հղում՝ Համակարգիչ բոլորի համար
English version: Computer for all
- ԱՐՄԹԵՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ
- ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (STEP)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
- ՍԱՆ ՄԱՅՔՐՈՍԻՍԹԵՄԶ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
- ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ
- ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ԽԱՂ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄ
- ԲԻԶՆԵՍ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՖՈՐՈՒՄ