ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ CISCO ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ CISCO ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

cisco
unicomp

Cisco Ցանցային ակադեմիան Հայաստանում հիմնադրվել է ՁԻՀ-ի, Յունիքոմպ ՓԲԸ-ի և ցանցային

ու հաղորդակցման տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատար «Սիսկո Սիստեմզ» ընկերության ռազմավարական համագործակցության արդյունքում:

Cisco Ցանցային ակադեմիան գործում է 2010թ.-ից՝ նպատակ ունենալով ստեղծել ՏՏ ոլորտի աշխատուժի զարգացման արդյունավետ ծրագրեր և բարձրացնել Հայաստանի գործարար և կրթական ոլորտներում համակարգիչների և առաջատար ծրագրային ապահովումների ներդրման մակարդակը:

Դասընթացները Cisco Ցանցային ակադեմիայում անցկացվում են ինչպես առցանց, այնպես էլ տեղում, որոնք թույլ են տալիս ՏՏ ոլորտի ուսանողներին և մասնագետներին ձեռք բերել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արժեքավոր գիտելիքներ և օգտվել գլոբալ տնտեսության առաջարկած հնարավորություններից: Ակադեմիան դասընթացների մասնակիցներն տալիս է բարձրակարգ կրթություն՝ տրամադրելով առցանց ուսումնական բովանդակություն և առաջադիմության գնահատման համակարգ, գործնական պարապմունքների լաբորատորիաներ և ուսումնական ինտերակտիվ նյութեր: Ցանցային ակադեմիայի դասընթացները խթանում են գիտելիքների գործնական կիրառումը և ուսանողներին տալիս են աշխատանքային կարիերայի զարգացման, կրթությունը շարունակելու և համաշխարհային ճանաչում ունեցող հավաստագրման գործընթացներին մասնակցելու լայն հնարավորություններ:

Ներկայումս ակադեմիայում անցկացվում են մասնագիտական կատարելագործման երկարաժամկետ CCNA (Cisco Certified Networking Associate) և CCNP (Cisco Certified Networking Professional) դասընթացներ: Այս դասընթացների մասնակիցներին տրվող վկայագրերն ունեն համաշխարհային ճանաչում և ստեղծում են մասնագիտական առաջխաղացման նոր հնարավորություններ:

Հղում՝ Cisco Ցանցային ակադեմիա

English version: Cisco Systems Network Academy Program

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »