ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

auip

Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարություն» ծրագրի «ՏՏ/Գիտելիքահենք ոլորտի զարգացման աջակցութ-

յուն» բաղադրիչի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող «ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնությունը» /Նախաձեռնություն/ նպատակ ունի մշակել և իրականացնել Հայաստանի ՏՏ ներկայացուցչական գրասենյակի գործունեությունը ԱՄՆ-ում: Հաշվի առնելով հայկական ՏՏ ոլորտի լուրջ զարգացումները, ներառյալ՝ սկսնակ ընկերությունների ձեռքբերումները և հաջողությունների պատմությունները, որոնք մատնանշում են անցում աուտսորսինգից պրոդուկտի/լուծումների մշակում, անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ՝  ուղղված Հայաստանում իրականացվող սկսնակ ընկերությունների խթանման ծրագրերի աջակցմանը: Այսպիսով, ներկայումս կիրառվում է Նախաձեռնության հայեցակարգի նոր մոտեցում, որը կապահովի հատուկ խթանման և խորհրդատվության ծառայությունների տրամադրում արտահանմանը պատրաստ հայկական ՏՏ սկսնակ/գործող ընկերություններին, աջակցություն մարքեթինգային ռազմավարության մշակման, աքսելերացիայի/ նախնական ֆինանսավորման ծրագրերին դիմելու, ինչպես նաև հատուկ միջոցառումների և ներկայացումների կազմակերպման հարցում: Նշված մոտեցման շրջանակում ՁԻՀ-ի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպվում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր: Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով:  Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝

  • Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
  • Լուծումների/ապրանքատեսակի դիրքավորում
  • Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ

Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:

Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմանություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պար¬տադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար:

Հղում՝ ՏՏ ոլորտի խթանման հայ-ամերիկյան նախաձեռնություն
English version: Armenian-American IT Industry Promotion Initiative

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »