Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ նիստ 20.05.16թ.

Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ նիստ 20.05.16թ. 

 Սույն թվականի մայիսի 20-ին Պի ինովացիոն կենտրոնում տեղի ունեցավ Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ հերթական նիստը՝ որտեղ քննարկվեցին ՏՏԶԱԽ 42-րդ նիստի հանձնարարականները, լսվեցին դրանց վերաբերյալ Ախ անդամների կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև ԱԽ-ի անդամների կողմից բարձրացվեցին ոլորտի հետ առնչություն ունեցող այլ հարցեր: Նիստին մասնակցում էին ինչպես մասնավոր, այնպես էլ ՏՏԶԱԽ նիստի հանձնարարականների կատարման համար պատասխանատու և շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված էր 8 հարց: Քննարկվեցին ընկերությունների վերագրանցման ընթացկարգերի պարզեցման, Եվրասիական տնտեսական գոտու շրջանակներում արտահանման, հայրենական արտադրության խրախուսման մեխանիզմների, կադրերի որակի ապահովման հիմնախնդրների, ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի, սմարթֆոնների ամորտիզացիայի հետ կապված հարցեր:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »