«Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով» ԱԽ-ի հերթական հանդիպում

«Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով» ԱԽ-ի հերթական հանդիպում

29.03.2016թ. տեղի ունեցավ «Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով» ԱԽ-ի հերթական հանդիպումը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՏՏԶԱԽ առաջիկա նիստի հետ կապված օրակարգային հարցեր:

Մասնավորապես.

Ինստիգեյթ ընկերության տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրեց ընկերությունների վերագրանցման հետ կապված ՀՀ պետական ռեգիստրում առաջացող խնդիրների մասին: Տվյալ պարագայում խոսքը գնում է ընկերության բաժանման մասին: Համապատասխան օրենքը ենթադրում է, որ բաժանիչ հաշվեկշիռը պետք է ապահովի վերակազմակերպվող ընկերության կանոնադրական կապիտալում նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի բաժնեմասերին համապատասխանող գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը՝ վերակազմակերպման հետևանքով ստեղծված ընկերությունների միջև, բայց միևնույն ժամանակ օրենքը չի հստակեցնում համամասնորեն բաժանման ենթակա օբյեկտների անհրաժեշտ ցանկը, ինչի հետևանքով ընկերությունները համամասնորեն բաժանումն իրականացնելիս մշտապես կանգնում են խնդրի առաջ, թե ինչն է ենթակա բաժանման, ինչը՝ ոչ: Դա էլ հիմք է հանդիսանում գրանցող մարմնի կողմից ընկերության բաժանման մասին հայտը պարբերաբար մերժելու համար:

ԱԽ-ի կողմից որոշվեց, որ հարցը կմշակվի և կբարձրացվի ՏՏԶԱԽ առաջիկա նիստում՝ որոշակի պարզաբանումներ ստանալու և խնդրի կարգավորման ուղիներ փնտրելու նպատակով:

ԻՏՁՄ ՀԿ իրավաբան Ա. Սահակյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» և «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու» մասին ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին ԻՏՁՄ առաջարկությունը, որում ասվում է, որ հարկերից ազատման ենթակա գործունեության տեսակներում նախատեսված չէ ծառայությունների մատուցման ոլորտը, իսկ ծառայություն է համարվում նաև ՏՏ ոլորտի ձեռնարկությունների մեծ մասի գործունեությունը։ Հետևաբար առաջարկվում է օրենքում ներառել նաև ծառայությունների մատուցման գործունեության տեսակը, ինչը կակտիվացնի ծառայություններ մատուցող ձեռնարկությունների գործունեությունը սահմանամերձ համայնքներում:

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ը լրացնել և նախատեսել 4-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.՝

4/ Ծառայությունների մատուցումը` Ցանկում ներառված սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում:

Հոդված 3-ի 3-րդ կետից հետո ավելացնել նոր 3՛ կետը հետևյալ բովանդակությամբ՝.

3՛/ այդ համայնքների վարչական սահմաններում մատուցվող ծառայություններիից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից:

Որոշվեց պատրաստել և շրջանառության մեջ դնել համապատասխան նախագիծ՝ այն ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

ԵՐԿՄԳՀԻ հիմնադիր, տնօրեն Մ. Մարկոսյանը ներկայացրեց ՏՏ ոլորտում կրթության հետ կապված որոշ խնդիրներ կապված մագիստրոսկան կրթության, ուսումնական պրակտիկայի հետ, որոնք նպատակահարմար գտնվեց քննարկել «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի առաջիկա նիստում:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »