«Ինովացիոն ենթակառուցվածների և մարզային զարգացման» և «Ռազմավարական քաղաքականության» հարցերով ԱԽ-ների համատեղ նիստ

31.05.2016 «Ինովացիոն ենթակառուցվածների և մարզային զարգացման» և «Ռազմավարական քաղաքականության» հարցերով ԱԽ-ների համատեղ նիստի արձանագրություն

Սույն թվականի մայիսի 31-ին Ռազմավարական քաղաքականության հարցերով ԱԽ-ի նիստի հետ համատեղ կայացավ Ինովացիոն ենթակառուցվածների և մարզային զարգացման հարցերով ԱԽ-ի հանդիպումը: Օրակարգում առկա էին ինչպես Ինովացիոն ենթակառուցվածքների և մարզային զարգացման հարցերով ԱԽ-ին առնչվող, այնպես էլ ընդհանուր քննարկման հարցեր:

  1. Բուհական կրթության, որպես կադրերի ապահովման հիմնական աղբյուրի, որակի ապահովման գլոբալ խնդրի շուրջ առաջարկությունների ներկայացում:

Առաջարկությունը ՏՏԶԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանի

 Սույն խնդրի մասով հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին մյուս ԱԽ-ներում քննարկման արդյունքները, կարծիքներն ու մոտեցումները: Նշվեց, որ համապատասխան ԱԽ-ի ներկայացուցիչները 10 օրյա ժամկետում ՏՏԶԱԽ քարտուղարությանը պիտի ներկայացնեն իրենց կողմից արված առաջարկությունները, որոնք այնուհետև կդրվեն քննարկման:

  1. Վերապատրաստված երիտասարդ կադրերի արտահոսքի նվազեցման հնարավոր մեխանիզմների շուրջ քննարկում և առաջարկությունների ներկայացում:

Առաջարկությունը ՏՏԶԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանի

Սույն հարցի շրջանակներում ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խոսեց մարզային զարգացման շրջանակներում տեղերում մասնագետների ներքին արտահոսքի նվազման հնարավոր մեխանիզմների մասին: Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները: Խնդրի բարդությունն ու բազմակողմանիությունը հաշվի առնելով՝ մասնակիցները եկան համաձայանության, որ սա քայլ առ քայլ լուծման ենթակա խնդիր է, և պտի մտածել համապատասխան մեխանիզմների շուրջ, որոնք հնարավորություն կտան կարգավորել սույն խնդիրը:

  1. Եվրասիական տնտեսական գոտու շրջանակներում արտահանման և դրա հետ կապված փոքր քնակությամբ ապրանքներ գնելու դեպքում գործող ձևակերպումների հետևանքով առաջացող խնդիրների քննարկում և առաջարկությունների ներկայացում:

Առաջարկությունը ԵՐԿՄԳՀԻ տնօրեն Մհեր Մարկոսյանի

Որպես սույն խնդրի կարգավորման հնարավոր տարբերակ ԵՐԿՄԳՀԻ տնօրեն Մ. Մարկոսյանի կողմից առաջարկվեց տեղական փոքր ու միջին ընկերություններին ԵՏՄ շրջանակներում ապրանքներ ներկրելիս որոշակի քվոտաներով օժտելու գաղափարը, որը որոշակիորեն կարող է կարգավորել ներկրելիս ծագող կրկնակի հարկման խնդիրը: Այդուհանդերձ հանդիպման մասնակիցները որոշեցին ևս ուսումնասիրել հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Իսկ ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանն առաջարկեց հստակ և հիմնավորումներ ձևակերպել խնդիրը և այն ներկայացնել ԵՏՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Կարինե Մինասյանին:

  1. ՏՏ ոլորտի նոր ռազմավարության մշակման շուրջ առաջարկությունների ներկայացում:

Առաջարկությունը ՏՏԶԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանի

  1. Տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման հնարավորության Դոնորների դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության նախագահ Մ. Հերգնյանի

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի մասին քննարկում և կարծիքների ներկայացում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը ԻՏՁՄ-ի

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, հաշվի առնելով 4, 5 և 6-րդ հարցերի փոխշաղկապվածությունը, առաջարկեց դրանք դիտարկել մեկ կոնտեքստում: Մասնավորապես հանդիպման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ՏՏ ոլորտի նոր ռազմավարության մշակման սկզբունքների, դրանում խնդիրների առաջնահերթությունների, հիմնական թիրախների, ռազմավարության մեջ նաև ոչ միայն ՏՏ, այլ նաև բարձր տեխնոլոգիաների ներառման, դրանք ՏՏԶԱԽ ԱԽ-ներում քննարկելու ձևաչափի և հնարավոր մոտեցումների և մի շարք այլ հարցերի շուրջ: Որոշվեց, որ ՏՏ ոլորտի նոր ռազմավարության արդյունավետության ու ճիշտ թիրախների ընտրության նպատակով հարցում կիրականացվի հնարավոր բոլոր շահագրգիռ կողմերից, այդ թվում ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներից, կձևավորվի խնդիրների ընդհանուր բանկ, որն էլ հիմք կծառայի նոր ռազմավարության մշակման համար:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »