«ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

«ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Նպատակներն են՝

1. Աջակցել Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան գիտակրթական համակարգի ձևավորմանը, բարձր որակավորում ունեցող դասախոսական անձնակազմի ներգրավմանը, միջազգային ՏՏ և տեղական շուկայի պահանջներին բավարարող որակյալ կադրերի պատրաստմանը, դրան միտված ժամանակակից ու արդյունավետ կրթական ծրագրերի ներդրմանն ու իրականացմանը, Հայաստանը՝ ՏՏ ոլորտում հետազտություններ իրականացնող և պատրաստի լուծումներ առաջարկող կենտրոնի վերածելուն ուղղված ծրագրերի մշակմանն ու կյանքի կոչմանը:

2. Նպաստել Հայաստանի կրթության համակարգում ՏՀՏ-ի զարգացմանը և ներդրմանը, ինչպես նաև կրթական տեխնոլոգիաների ոլորտում գիտա-հետազոտական աշխատանքների զարգացմանն աջակցող կազմակերպությունների և անձանց գործունեության համակարգմանը` երկխոսության դաշտ ձևավորելով հիմնական շահառու խմբերի միջև:

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդին ներկայացնել ՏՀՏ ոլորտում կատարած իր ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքներն ու առաջարկները և խորհրդի որոշմամբ օժանդակել դրանց իրականացմանը:

4. Խթանել կրթության ոլորտում ՏՀՏ–ի ներդրմանը ՀԿ-երի, դոնոր կազմակերպությունների, գործարարների, ԶԼՄ-երի ակտիվ մասնակցությունը:

5. Նպաստել հայ մշակույթի և լեզվին առնչվող ոլորտներում ՏՀՏ-ի ներդրմանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը: Աջակցել մշակույթային նոր արտադրանքի ստեղծմանն ու տարածմանը, ծրագրային հայտնի համակարգերում հայերեն լեզվի ներդրմանը, դրանց զարգացմանը խթանող կազմակերպություններին և անձանց գործունեությանը:

Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1. Աջակցել կրթական համակարգի բաղկացուցիչ մասերի (դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտակրթական և հետազոտական կենտրոններ) կրթական ծրագրերի փողկապակցվածության կայացմանը:

2. Աջակցել դպրոցներում համընդհանուր համակարգչային գրագիտության բարձրացմանը, տեխնիկական մտածելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պարտադիր ծրագրավորման և ճարտարագիտական դասընթացների պիլոտային ծրագրերի ներդրմանը։

3. Աջակցել համաշխարհային առաջատար համալսարանների հետ համատեղ հետազոտական կենտրոնների հիմնմանը։

4. Աջակցել տեղական դասախոսական կազմի` արտասահմանում վերապատրաստման նախաձեռնություններին, նրանց արժանապատիվ վարձատրության խնդրի լուծմանը։

5. Աջակցել կրթական հաստատություն-մասնավոր սեկտոր համագործակցության նախաձեռնություններին, մասնավոր ընկերությունների կողմից ներդրումների խթանմանը։

6. Աջակցել էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և կիրառման գործընթացներին։

7. Հավաքագրել և դիտարկել գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքներն ու արդյունավետությունը և ձևավորել խնդիրների համապատասխան բանկ:

8. ՏՏԶԱԽ-ի հանձնարարությամբ և/կամ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրում և պատրաստում է փորձագիտական կարծիք ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման ու այլ հարցերի վերաբերյալ։

9. Համագործակցում է ՏՏԶԱԽ-ի այլ աշխատանքային խմբերի, ժամանակավոր հանձնաժողովների, շահագրգիռ այլ կազմակերպությունների, ոլորտի և/կամ ՏՏ ենթակառուցվածքների հետ անմիջական կապ ունեցող այլ կառույցների հետ:

Հիմնական գործառույթներ՝

1. Հանրակրթության մեջ իրականացվող ծրագրերի ընթացքի, այդ թվում առկա մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ամփոփում և տրամադրում շահագրգիռ կազմակերպություններին։

2. Հանրակրթության ոլորտում ՏՀՏ–ի հետ կապված հիմնախնդրների վերհանում և հասցեագրում,

3. Հանրակրթության ոլորտում ՏՀՏ–ի զարգացման կարիքների բացահայտում և նոր նախաձեռնությունների, ծրագրերի խթանում,

4. մասնագիտական կրթության մեջ առկա ծրագրերի ընթացքը, այդ թվում մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ամփոփում և տրամադրում շահագրգիռ կազմակերպություններին,

5. Մասնագիտական կրթության ոլորտում ՏՀՏ-ի հետ կապված հիմնախնդրների վերհանում և հասցեագրում,

6. ՏՀՏ–ում գիտահետազոտական աշխատանքներում հիմնախնդրների վերհանում, նոր հետազոտությունների խթանում,

7. Մասնագիտական կրթության և ՏՀՏ-ի ոլորտի գիտահետազոտական աշխատանքների փոխադարձ կապի ամրապնդմանը աջակցություն,

8. Մասնագիտական կրթության ոլորտում ՏՀՏ–ի զարգացման կարիքների բացահայտում և նոր նախաձեռնությունների ու ծրագրերի խթանում,

9. ՏՀՏ Ռազմավարության մեջ նոր նախաձեռնությունների ներառում:

10. Իրականացնում է ՏՀՏ–ի հետ կապված լեզվի և մշակույթի ոլորտում գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրում, ամփոփում և տարածում,

11. Իրականացնում է մշակույթի ոլորտում ՏՀՏ–ի ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման և մշակութային արտադրանքի ստեղծմանը նպաստող հիմնախնդիրների վերհանում և աջակցում դրանց լուծմանը,

12. Աջակցում է մշակութային ոլորտում արտադրանքի մարկետինգի իրականացմանը և լայն տարածմանը խթանող ծրագրերին,

13. Աջակցում է մշակութային արտադրանքի միջազգային ստանդարտացման և արտոնագրման հարցերին,

14. Աջակցում է մշակութային մուլտիմեդիայի, ծրագրավորման և այլ հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող արտադրանքի հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող հարցերին,

15. Աջակցում է մշակութային արտադրության ներկայացմանը տեղական և արտերկրների ցուցահանդեսներին,

16. Աջակցում է մշակութային ոլորտի աշխատողներին ՏՀՏ–ի հնարավորությունների ներկայացման և ուսուցման գործում,

17. Աջակցում է էլեկտրոնային կրիչներով հայկական մշակույթի արտադրանքի տարածմանը,

18. Աջակցում է լեզվի և մշակույթի բնագավառում նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսների համախմբմանը,

19. Աջակցում է հայկական թվանշանային տառատեսակների մշակման, կոդավորման միասնական ստանդարտների հաստատման ծրագրերի նախապատրաստմանը և իրականացմանը,

20. Աջակցում է հայտնի և լայնորեն տարածված համակարգերում (Microsoft, Macromedia, Adobe և այլ) հայաֆիկացման ծրագրերին,

21. Աջակցում է հայալեզու համակարգչային լեզվական գործիքների` ուղղագրական սխալների սրբագրիչների, տարբեր բառարանների, փոխարկիչների, թարգմանիչների ստեղծմանը,

22. Աջակցում է ՏՀՏ-ի օգտագործմանը լեզվի և մշակույթի զանազան ոլորտներում` արխիվների, նկարչական, գրականության, պարի, երգի, ճարտարապետական, հնեաբանական եւ գեղարվեստական առարկաների նկարագրման, գույքագրման ներկայացմանը և հետազոտմանը:

Աշխատանքային խմբի ղեկավար՝          Հովիկ Մուսաելյան          «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

Աշխատանքային խմբի քարտուղար՝      Արմինե Սարգսյան            ՏՏԶԱԽ քարտուղարություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »