«Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

«Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

29.01.2016թ. տեղի ունեցավ «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում: Նիստում քննարկվեցին`

  1. «Ուսում» համակարգով թեստավորման և հավաստագրման կենտրոնների իրագործման համար ֆինանսական միջոցների հայթհայթման աշխատանքների կատարման ընթացքի մասին:

Առաջարկվեց պարզել արդյոք «Ուսում» համակարգով թեստավորման և հավաստագրման կենտրոնների իրագործման համար ֆինանսական միջոցների հայթհայթման հարցը ՀՀ կրթության և գիտության կողմից ներառվել է 2017թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, թե ոչ:

  1. ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնած հայոց լեզվի պահպանման, տարածման և զարգացման մարտահրավերների լուծման հարցի մասին:

Կարևորելով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից բարձրացված հարցը` առաջարկվեց այն քննարկել ՏՏԶԱԽ-ի առաջիկա նիստում և ձևակերպել առաջարկ, որը կխթանի Հայաստանի նորարությունների ներկայացումն ու տարածումը Սփյուռքում:

  1. Ֆիզիմաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու մասին:

Առաջարկվեց ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղարկել ՏՏԶԱԽ-ի «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով ԱԽ-ի կողմից ձևավորված առաջարկը ի գիտություն:

  1. Տարրական դասարաններում ինֆորմատիկա առարկայի դասավանդման մասին:

Առաջարկվեց լսումներ կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից լիազորված անձի և տարբեր հաստատությունների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առաջարկվեց նաև բացառության կարգով մի շարք դպրոցներում իրականացնել պիլոտային ծրագիր տարրական դասարաններում ինֆորմատիկա առարկան դասավանդելու փորձը իրականացնելու նպատակով:

  1. ՀՀ բուհերում ուսանողների ներգրավմամբ նախագծային աշխատանքներ վարելու մասին:

Որոշվեց համապատասխան մասնագետների ներգրավմամբ պատրաստել առաջարկ ՏՏԶԱԽ-ի առաջիկա նիստերից մեկին ներկայացնելու նպատակով:

 

  1. ISMA թարգմանչական և բացատրական էլեկտրոնային բառարանի շահագործման մասին:

Խոսվեց օնլայն բառարանի հիմնադրի կողմից համակարգը նվիրաբերելու պատրաստակամության մասին, որի ներդրումն ու շահագործումը ի տարբերություն այլ ցանցային բառարանների էապես հեշտացնում է թարգմանչական աշխատանքի իրականացումը` շնորհիվ դրանում առկա համեմատաբար ճկուն գործիքակազմի:

 

 

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »