«Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» և «Ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով ԱԽ-ների համատեղ հանդիպում

«Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» և «Ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով ԱԽ-ների  համատեղ հանդիպում

26.05.2016թ. տեղի ունեցավ «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» և «Ներդրումների և անդրազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով ԱԽ-ների  համատեղ հանդիպում: Նիստում քննարկվեցին`

  1. Կրթական համակարգի, հատկապես բուհական կրթության որպես կադրերի ապահովման հիմնական աղբյուրի և կադրային ապահովման հիմնախնդրի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում և դրանց կիրառման մեխանիզմների ու հնարավորությունների քննարկում

ՌԱՕ ՄԱՐՍ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի խորհդականի կողմից առաջարկվեց`

  1. Հիմնովին վերանայել ՀՀ բարձրագույն կրթությանն առընչվող ողջ օրենսդրական ակտերը` հաշվի առնելով, որ ներկա բուհական համակարգը կազմակերպված է ոչ արդյունավետ կերպով և չի համապատասխանում ազգի շահերին:
  2. Զգալիորեն կրճատել ներկա տեխնիկական կրթություն տվող բուհերի քանակը` սկզբի համար վերապահելով պետության սուբսիդավորում ստանալու իրավունքը այն բուհերին, որոնք մինչ օրս արդյունավետ են տեխնիկական ոլորտի մասնագետների պատրաստման մեջ /Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, և այլն/:
  3. ՀՀ կառավարության հովանու տակ ստեղծել տեխնիկական կրթության աջակցման անկախ մասնավոր հիմնադրամ, ուր կներգրավվեն հայաստանյան և սփյուռքի մեծահարուստների դրամական միջոցները /ինչպես անհատույց նվիրատվությունների տեսքով, այնպես էլ շահույթ բերող ներդրումների:
  4. Իբրև պետական սուբսիդավորում դիտարկել ՀՀ բյուջեի շրջանակներում հատկացված գումարների և վերը նշված հիմնադրամի ակտիվների հիման վրա համապատասխան բուհին անուղակի հատկացվող ֆինանսավորումը, որի գումարների /ՀՀ ԿԲ և Հիմնադրամի երաշխիքների/ հիման վրա ՀՀ հատուկ ընտրված և այդ նպատակով արտոնագրված բանկերում ուսանողներին կհատկացվեն երկարաժամկետ արտոնյալ վարկեր ուսման նպատակով`

- բակալավրիատի 4 տարիների համար առնվազն $3000 համարժեք ՀՀ դրամ տարեկան,

- մագիստրոսական 2 տարիների համար առնվազն $5000 համարժեք ՀՀ դրամ տարեկան:

  1. Այդ գումարների շնորհիվ զգալիորեն բարձրացնել դասախոսական անձնակազմի աշխատավարձերը` հիմնովին մոտիվացնելով վերջինիս բարձրորակ մասնագետներ կրթելու առաթելությունը:
  2. Տարանջատել կիրառական բազային տեխնիկական կրթությունը /բակալավրի կոչումով սահմանվող/ ակադեմիական, ֆունդամենտալ գիտության զարգացմանը միտված մագիստրոսական հավելյալ կրթությունից` սահմանելով, որ մագիստրոսական 2 տարվա կրթության իրավունք կստանան միայն բարձր առաջադիմություն ունեցող հեռանկարային ուսանողները, ում համար և հասանելի կդառնան վերը նշված սուբսիդավորվող արտոնյալ կրթական վարկերը:
  3. Ուսման տարեկան վճարը բարձրացնել մի քանի անգամ և ներդնել պետության կողմից սահմանված, ֆիքսված երկարաժամկետ ուսանողական վարկի համակարգը` հնարավորություն տալով ուսանողին բուհը ավարտելուց հետո հետագա տարիների ընթացքում մարելու այն: Այդ համակարգը կլուծի բարձր որոկավորմամբ դասախոսներով, այդ թվում նաև բիզնես ոլորտից լավագույն մասնագետներով բուհերը համալրելու խնդիրը, իսկ ուսանողների մոտ կձևավորի ավելի մեծ պատասխանատվություն`  ձգտելու դառնալ որակյալ մասնագետ

Որոշվեց, որ շահագրգիռ կողմերը կուսումնասիրեն խնդիրը և 10 օրյա ժամկետում կներկայացնեն համապատասխան առաջարկություններ:

  1. Եվրասիական տնտեսական գոտու շրջանակներում արտահանման և դրա հետ կապված փոքր քանակությամբ ապրանքներ գնելու դեպքում գործող ձևակերպումների հետևանքով առաջացող խնդիրների քննարկում և առաջարկությունների ներկայացում

ԵՐԿՄԳՀԻ տնօրեն պրն. Մ. Մարկոսյանը որպես սույն խնդրի կարգավորման                 հնարավոր տարբերակ առաջարկեց տեղական մանր և միջին ձեռնարկություններին Ռուսաստանից ապրանք ներկրելիս օրտել որոշակի քվոտաներով` դրանով իսկ լուծելով կրկնակի հարկման խնդիրը: Այդուհանդերձ որոշվեց, որ շահագրգիռ կողմերը ևս կուսումնասիրեն խնդիրը և կներկայացնեն համապատասխան առաջարկություններ:

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի մասին քննարկում և կարծիքների ներկայացում (Վարչապետի հանձնարարական)

Սույն հարցի մասով ԻՏՁՄ ներկայացուցիչ Արկադի Սահակյանը ներկայացրեց ԻՏՁՄ-ի կողմից մշակված առաջարկն առ այն, որպեսզի ՏՏԶԱԽ-ը վերափոխվի՝ դառնալով Ռազմավարությունների համադրման հարթակ: Մասնավորապես առաջարկվեց, որպեսզի ՏՏԶԱԽ ԱԽ-ներում ՏՏ մասնավոր հատավածի ներկայացուցիչներից բացի ներգրավված լինեն նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ևս, ովքեր իրենց հերթին կներկայացնեն ՏՏ մասով իրենց առնչվող առաջնահերթությունները, խնդիրներն ու առաջարկությունները: Արդյունքում դրանք համադրելով մասնավոր հատվածի ծրագրերի ու առաջարկությունների հետ հնարավոր կլինի ձևավորել ՏՏ ոլորտի զարգացման ավելի թիրախավորված ռազմավարական ծրագիր: Հանդիպման մասնակիցները տվյալ առաջարկի վերաբերյալ ներկայացրեցին իրենց տեսակենտներն ու կարծիքները: Հարցը կքննարկվի նաև առաջիկայում: 

  1. ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անց­կաց­ման հետ կապված խնդիրների և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 201.1 հոդվածի փոփոխության մասին (Վարչապետի հանձնարարական)

Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվեց տվյալ խնդրի կարգավորման ընթացքը: Նշվեց, որ ՀՀ կրթության նախարարությունը աշխատում է համապատասխան փոխընդունելի նախագծի վրա, որը կներկայացվի առաջիկայում:

  1. Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնել առաջարկի մասին (Վարչապետի հանձնարարական)

Քննարկման արդյունքում որոշվեց ընթացք տալ այս հարցին` կարևորելով վերջինիս արդիականությունը:

 

  1. Կրիպտոգրաֆիկ միջոցներ պարունակող ապրանքների ՀՀ մաքսային տարածք ներմուծման և ՀՀ մաքսային տարածքից արտահանման ժամանակ առաջացող խնդիրների մասին

Խոսվեց այն մասին, որ օրենքում արդեն իսկ կատարվել է փոփոխություն կրիպտոգրաֆիկ միջոցներ պարունակող ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար նախատեսված օրերը 85-ից նվազեցնել` դարձնելով 20` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

  1. ISMA թարգմանչական և բացատրական էլեկտրոնային բառարանի շահագործման մասին

Խոսվեց մշակված համակարգը՝ ներառյալ նրա ծրագրային և ինֆորմացիոն ապահովման բոլոր միջոցները հիմնադրի կողմից պետությանը անհատույց նվիրաբերելու մասին, որպեսզի այդ համակարգի հետագա շահագործումն այսուհետ ապահովվի պետության կողմից:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »