«Կրթական գիտահետազոտական լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

«Կրթական գիտահետազոտական լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

05.11.2015թ. տեղի ունեցավ «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում: Նիստում քննարկվեցին նախ կազմակերպչական հարցեր, որից հետո օրակարգի «ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, աքսելերատորներում և այլ կենտրոններում ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Իրենց մոտ տեղի է ունեցել քննարկում շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ բոլորն իրենց կարծիքները կներկայացնեն ՏՏԶԱԽ քարտուղարություն»։

Ելնելով այդ հանգամանքից՝ առաջարկվեց սպասել այդ կարծիքների ստացմանը, որից հետո ևս մեկ ԱԽ հանդիպում կազմակերպել՝ վերջնական առաջարկ ձևավորելու համար։

  • 20151105_164240
  • 20151105_164309
  • 20151105_164320
  • 20151105_164332
  • 20151105_164344
  • 20151105_164419
  • 20151105_164436

Առաջարկվեց նաև, որ մեկ շաբաթյա ժամկետում ԱԽ-ի անդամները ՏՏԶԱԽ քարտուղարություն ուղարկեն կրթական ոլորտում առկա հրատապ հարցեր` խնդիրների բազա ձևավորելու, դրանց առաջնահերթությունները որոշելու և ըստ այդմ ԱԽ-ում քննարկելու և ՏՏԶԱԽ նիստի օրակարգ ձևավորոլու համար: Որոշվեց, որ այս ձևաչափը այսուհետ կկիրառվի տվյալ ԱԽ-ի աշխատանքները կազմակերպելիս:

Առաջարկվեց նաև, որ ԱԽ-ի անդամները ուսումնասիրեն 2008-2018թթ. ՏՏ զարգացման հայեցակարգում կրթական և գիտական մասով առկա դրույթները, որոշեն դրանց արդիական լինել չլինելը և ներկայացնեն առաջարկություններ:

ԱԽ-ի անդամները միաձայն որոշեցին, որ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի հետագա նիստերին  ներգրավվեն կոմպետենտ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »