«Ներդրումների և անդազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

«Ներդրումների և անդազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

26.01.2016թ. տեղի ունեցավ «Ներդրումների և անդազգային կորպորացիաների ներգրավման» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում:

Նիստի ընթացքում հակիրճ ներկայացվեց 2015թ. հոկտեմբերի 4 -նոյեմբերի 6-ը տեղի ունեցված Հայկական ՏՀՏ Եվրոպական Ավտոարշավի մասին, որի ընթացքում մասնակից ընկերությունները մասնակցել են մի շարք միջազգային միջոցառումների, ունեցել են գործնական և B2B հանդիպումներ շուրջ 9-ը երկրներում, ձեռք են բերել ավելի քան 300 նախնական պայմանավորվածություններ և հետաքրքրության առաջարկներ:

Այս տարի նույնպես հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին 20-30 օր տևողությամբ կազմակերպվելու է  Հայկական ՏՀՏ Ավտոարշավ  ԱՄՆ և Կանադա ուղղությամբ:

Խոսվեց այն մասին, որ ՀՀ-ն բրենդինգ չի արվում և պետք է կազմակերպել միջոցառումներ այդ գործընթացը խթանելու համար:

Խոսվեց նաև ՀՀ-ի տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող

 ներդրումների ներկայացնող հեռուստատեսային նախագիծ կազմակերպելու մասին, որը կարելի է  հեռարձակել երկու շաբաթը մեկ անգամ, կես ժամ տևողությամբ:

Առաջարկին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվական և հեռահաղորդակցության վարչության ներկայացուցիչը առաջարկեց համագործակցություն իրենց նախարարությանը հատկացվող հեռուստատեսային եթերի շրջանակներում:

 

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »