20.05.16թ. տեղի է ունենալու Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ-ի հերթական նիստը

20.05.16թ. տեղի է ունենալու Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ-ի հերթական նիստը

Սույն թվականի մայիսի 20-ին ժամը 17:00-ին, ՊԻ ինովացիոն կենտրոնում (Տերյան 105, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ), տեղի կունենա Բիզնես միջավայրի զարգացման և ֆինանսական հարցերով ԱԽ-ի հերթական հանդիպումը՝ ՏՏԶԱԽ 42-րդ նիստի հանձնարարականների քննարկման, դրաց վերաբերյալ Ախ անդամների կարծիքների փոխանակման և առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև ԱԽ-ի անդամների կողմից ներկայացված ընթացիկ հարցերի քննարկման նպատակով:

Նիստի օրակարգը ստորև՝

Օրակարգ

  1. Եվրասիական տնտեսական գոտու շրջանակներում արտահանման և դրա հետ կապված փոքր քնակությամբ ապրանքներ գնելու դեպքում գործող ձևակերպումների հետևանքով առաջացող խնդիրների քննարկում և առաջարկությունների ներկայացում:

Առաաջարկությունը ԵՐԿՄԳՀԻ տնօրեն Մհեր Մարկոսյանի

  1. Հայրենական արտադրության՝ մաքսային վարչարարության միջոցով խրախուսման հնարավոր եղանակների մասին:

Առաջարկությունը ԵՐԿՄԳՀԻ տնօրեն Մհեր Մարկոսյանի

  1. Կադրերի որակի ապահովման հիմնախնդրի լուծման ուղղված առաջարկների ներկայացում և դրանց կիրառման մեխանիզմների ու հնարավորությունների քննարկում:

Առաջարկությունը ԵՐԿՄԳՀԻ տնօրեն Մհեր Մարկոսյանի

  1. Ընկերությունների վերագրանցման գործընթացների պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և քննարկում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջակությունը ԻՏՁՄ-ի և Ինստիգեյթ ընկերության

տնօրեն Արման Պողոսյանի

  1. Սմարթֆոնների ամորտիզացիայի մասին առաջարկության քննարկում և իրավական ակտի նախագծի տեսքով ներկայացում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը ԻՏՁՄ-ի

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի մասին քննարկում և կարծիքների ներկայացում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը ԻՏՁՄ-ի

  1. ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրի կարգավորման փոխհամաձայնեցված առաջարկութան ներկայացում` հաշվի առնելով, որ առաջարկությունը չպետք է ռիսկեր առաջացնի տնտեսության այլ ոլորտներում և այն չպետք է հակասության մեջ մտնի Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջների հետ: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը ԻՏՁՄ-ի

  1. Տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման հնարավորության Դոնորների դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: (Վարչապետի հանձնարարական)

Առաջարկությունը «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական

ընկերության նախագահ Մ. Հերգնյանի

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »