ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՐՑ 5 ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2015 թվականի N 1221-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի `

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի N 341-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին »N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ `համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Աբրահամյան

Երեւան 2015 թ. դեկտեմբերի 16

Հավելված  ՀՀ վարչապետի 2015  թ. Դեկտեմբերի 16-ի N 1221-Ա   որոշման

Ա Զ Կ Մ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ `ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

«Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

«Հայլինք» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր եւ տնօրեն (համաձայնությամբ)

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր (համաձայնությամբ)

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) ».

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, Դ. Հարությունյան

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »