ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄՈՏ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԺԱՄԸ 14:00-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին
---------------------------------------------------------------------------------------------------------
(Արմեն Գրիգորյան, Հովիկ Աբրահամյան)

Քննարկումներից հետո որոշվեց՝
1) Ընդունել ի գիտություն «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանի հայտարարությունն այն մասին, որ «Ուսում» համակարգը ներկայումս տեղադրված և գործարկվում է հանրապետության 1371 հանրակրթական դպրոցներում և այդ նպատակով վերապատրաստվել են համապատասխան ուսուցիչները: Այդ կապակցությամբ առաջարկեց ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հետագա տարիների պետական բյուջեի չափաքանակներում նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ.
1.1) հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ևս մեկ անգամ քննարկել ծրագրի արդյունավետության, ֆինանսավորման նպատակահարմարության և հնարավոր ֆինանսական աղբյուրների առկայության հարցը.
1.2) ընդունել ի գիտություն «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրի պետական բյուջեում ներառելու հնարավորություն հարցը.
2) ընդունել ի գիտություն Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանի այն դիրքորոշումը, որ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման հարցի կարգավորման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հանձնաժողով.
2.1) ընդունել ի գիտություն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ կառավարության աշխատակազմում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում, և համաձայնություն է ձեռք բերվել օրենսդրորեն ամրագրել հանձնաժողովի ստեղծման պահանջը, որը կուսումնասիրի մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրեր և հավանություն տալու դեպքում ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի ծրագրերի իրականացումը անուղղակի հարկերի մասով.
2.2) հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանին ներկայացնել հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ օրենսդրական կարգավորման առաջարկություն.
3) ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման գործընթացում առանձին քննարկման առարկա դարձնել մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման հարցը՝ առկա խնդիրը կարգավորելու համար.
4) ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոն¬ներում ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցին, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ հետագայում՝ ՏՏ ԶԱԽ համապատասխան աշխատանքային խմբերում ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ հոդվածներում կատարված փոփոխություններին ծանոթանալուց հետո: Հանձնարարել ՏՏ ԶԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանին հաջորդ ՏՏ ԶԱԽ նիստին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն։

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Երևան, Կառավարական տուն 1

ՀՀ կրթության և գիտության նախարար
պարոն Արմեն Աշոտյանին/հավաք/
ՀՀ էկոնոմիկայի նախարար
պարոն Կարեն Ճշմարիտյանին
ՀՀ ֆինանսների նախարար
պարոն Գագիկ Խաչատրյանին
-------------------------------------------------------------------------------------------
1. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում եմ ևս մեկ անգամ քննարկել «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրի արդյունավետության, ֆինանսավորման նպատակահարմարության և հնարավոր ֆինանսական աղբյուրների առկայության հարցը:
Ժամկետ՝ 15 օր:
ՀՀ ֆինանսների նախարար
պարոն Գագիկ Խաչատրյանին
-------------------------------------------------------------------------------------------
2. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում եմ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման հարցի կարգավորման նպատակով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություն:
Ժամկետ՝ 15 օր:
ՀՀ ֆինանսների նախարար
պարոն Գագիկ Խաչատրյանին
-------------------------------------------------------------------------------------------
3. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում եմ ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման գործընթացում առանձին քննարկման առարկա դարձնել մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման հարցը՝ առկա խնդիրը կարգավորելու համար:

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »