ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 1- ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1-ին կետի 1-րդ ենթակետ - հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ներկայացնել 2014 թվականի ապրիլի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրի փոփոխության վերաբերյալ առաջարկություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 12.09.2014թ. N01/12.1/5547-14 գրությամբ ՀՀ կառավարություն է ներկայացրել առաջարկություն` ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրից բխող «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2014-2015թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի «Մշակույթ, գիտություն և կրթություն» բաժնում «Ուսում» համակարգի հետագա զարգացմանն ուղղված միջոցառում ներառելու վերաբերյալ: Արդյունքում, վերոնշյալ միջոցառումը ներառվել է «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային կառավարման 2014-2015թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծում:
1-ին կետի 3-րդ ենթակետ - հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ համատեղ քննարկել ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաս¬տագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրի (որպես փորձնական ծրագիր)՝ 2015 թվականի պետական բյուջեում ներառելու հնարավորության հարցը:
ՀՀ կրթության գիտության նախարարությունը քննարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության հետ ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների ստեղծման և գործարկման ծրագրի 2015թ. պետական բյուջեում ներառելու հնարավորության հարցը: Քանի որ նման հնարավորություն չի եղել, ապա ծրագիրը մտել է ԿԳ նախարարության 2016-2017 թթ. միջնաժամկետ ծրագրերում և կազմվել է ԵրՄՄԳՀԻ հետ համագործակցության «Հուշագիր» 2014-2015 թթ. կատարման ենթակա աշխատանքների վերաբերյալ:
Ծրագիրը հնարավոր է իրականացնել համապատասխան ֆինանսավորման դեպքում:

2-րդ կետ- Դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման ժամամակ առաջացող խնդիրների մասին հարցը - ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ 2-շաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և շագահրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները (հաշվի առնելով ռիսկայնությունը և դրամաշնորհների ներգրավմանը չխոչընդոտելու հանգամանքները) և ըստ այդմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնել առաջարկություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված կարծիքի հիման վրա ՀՀ կառավարություն ներկայացրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների ամփոփաթերթը, ինչպես նաև կարգավորման ազդեցության գնահատման և պետական փորձագիտական եզրակացությունները: Միևնույն ժամանակ հայտնել է, որ նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից կարծիք դեռևս չի ստացվել:
3-րդ կետ - ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում ուսանողական պրակտիկայի կազմակերպման մասին հարցը - հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ մեկ անգամ ևս քննարկել և ըստ անհրաժեշտության ներկայացնել ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում ուսանողական պրակտիկայի կազմակերպման գործընթացում ծագող խնդրի լուծման առաջարկություն:
ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկել է գործատուի մոտ մասնագիտա¬կան ուսուցում անցնող աշակերտներին որպես չգրանցված աշխատող դիտարկելու հարցը: Գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող անձանց` որպես օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված աշխատողներ դիտարկելու խնդիրը կարող է վերաբերել միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով նախատեսված դեպքին, երբ գործատուն անհրաժեշտության դեպքում իր միջոցների հաշվին կազմակերպությունում կազմակերպում է աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում՝ աշակերտին վճարելով առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը: Այդ կապակցությամբ, հաշվի առնելով նաև այն, որ վերջին դեպքը, ի տարբերություն ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 1259-Ն որոշմամբ կարգավորված` պրակտիկանտների ու վերապատրաստվող անձանց դեպքերի, ուղղակիորեն առնչվում է աշխատանքային հարաբերություններին, խնդիրը աշխատանքային կարգով քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մասնագետների հետ: Ընդ որում, քննարկման արդ-յունքում պարզվել է, որ խնդիրն արդիական է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաև տնտեսության մյուս ոլորտներում նույնպես:
Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող` ՀՀ օրենքի նախագիծ (որով առաջարկվում է վերանայել նաև օրենսգրքի 201-1-ին հոդվածը), կարծում ենք, որ առավել նպատակահարմար է բարձրացված խնդիրը կարգավորել այդ նախագծում համապատասխան կարգավորումներ նախատեսելու միջոցով:

4-րդ ա. կետ – ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացնել իրականացվող կրթական ծրագրերի ֆինանսական գնահատականը.
4-րդ բ. կետ – Մասնավոր ընկերությունների կողմից կրթական ծրագրերում ներդրումների խթանում - ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ 10-օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել Մասնավոր ընկերությունների կողմից կրթական ծրագրերում ներդրումների խթանման հարցը, ուսումնասիրել միջազգային փորձը (մասնավորապես՝ Մերձբալթյան երկրներ, ԵՄ, ԱՄՆ) և ներկայացնել առաջարկություն:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կողմնակից է կրթական ծրագրերում իրականացվող ներդրումներն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությանը, քանի որ մասնավոր կամ միջազգային կառույցների կողմից այդ ծրագրերի ներդրումային նախագծերում նախապայման է դիտարկվում ԱԱՀ-ից, երբեմն նաև այլ հարկերից ու տուրքերից ազատվելը (օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցն ունի իր առանձին օրենքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դպրոցներում խմբակների բացմանն ուղղված ներդրումները, հայ-չինական համատեղ դպրոցի կառուցման նախագծում չինական կողմից արված առաջարկները և այլն): Նախարարությունն առաջարկում է նաև առանձին նախագծերի ուսումնասիրությունն իրականացնել Բարեգործական հանձնաժողովի նիստում:
Կից ներկայացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացված գրությունը, ինչպես նաև տեղեկատվություն` կրթական համակարգում մասնավոր ընկերությունների կողմից ներդրումների խթանմանն ուղղված մեխանիզմների (այդ թվում` հարկային) կիրառման միջազգային փորձի վերաբերյալ:
5-րդ կետ - Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերացում, հարկային վարչարարության պարզեցում - ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկի գծով արտոնության սահմանման նպատակահարմարության հարցը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և Նեյշնլ Ինսթրումենթս ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ոչ ռեզիդենտների հարկմանն առնչվող խնդիրների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված դիրքորոշման մասին տեղեկացրել է «Նեյշնլ Ինսթրումենթս» և «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերություններին: Նշված տեղեկատվությունը «Մայքրոսոֆթ Արէյ» ընկերության կողմից ընդունվել է ի գիտություն:
ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշման վերաբերյալ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից ներկայացված նկատառումները: (Առդիր` 10 փաստաթուղթ, 79 էջ)

Նախորդ նիստերից մնացած հանձնարարականների ընթացքի մասին
• Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանն նպաստելու նկատառումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված առաջարկների օրենսդրական փաթեթի ընդունմանն խոչնդոտող հանգամանքների հետ կապված խնդիրներ։
Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրները վերհանելու նպատակով դեռ 2011թ-ին ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2011թ-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում էլեկտրոնային առևտրին վերաբերող առաջարկություններն տեղեկանքի տեսքով ամփոփվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ: Հետագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով միջազգային կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ, համատեղ մշակել է շուրջ 6 օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որոնք ներկայացվել են ՀՀ Կառավարության քննարկմանը, սակայն դրանց վերաբերյալ մինչ այժմ որևէ որոշում չի կայացվել:
Առաջարկություն
Ներկայացնել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար մշակված օրենսդրական փաթեթի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում ներկայացնել վերջիններիս չընդունվելու վերաբերյալ դիտողություններ՝ դրանք լրամշակելու և հնարավորինս արագ ընդունելու համար: (Նախագծերը կցվում է 13 էջ:)

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »