ՏՏԶԱԽ 42-ՐԴ ՆԻՍՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն N

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄՈՏ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 12: 00-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ `ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ

-------------------------------------------------------------------------------------------------------

քաղ. Երեւան                                                                

Մասնակցում էին `

 

Է. Տարասյան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
   
Կ. Հարությունյան ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ
   
Ա. Արսենյան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ
   
Ա. Նազարյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
   
Ս. Պետրոսյան ՀՀ սփյուռքի նախարարի փորհրդական
   
Ա. Թունյան ՀՀ կառավարության աշխատակազմի «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն
   
Բ. Ենգիբարյան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
   
Յու. Շուքուրյան ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, ակադեմիկոս
   
Կ. Վարդանյան «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
Ա. Սալաթյան «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
   
Հ. Ֆառամազյան «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
   
Լ. Կորկոտյան «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի տնօրեն
   
Ս. Մեհրաբյան «Մակադամիան ԱՌ» ՓԲԸ-ի տնօրեն
   
Գ. Էվոյան «Հայլինք» հայ-ամերիկյան ՀՁ »ՍՊԸ-ի տնօրեն
   
Վ. Շաքարյան «Թեքնոլոջի ընդ սայենս դայնամիքս» ՍՊԸ-ի նախագահ
   
Ռ. Մարկոսյան «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր
   
Մարի Լու Փափազյան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն
   
Հ. Եսայան «Յուքոմ» ՍՊԸ-ի տնօրեն
   

 

Հրավիրվածներ,  
   
Վ. Գաբրիելյան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար
   
Գ. Խաչատրյան ՀՀ ֆինանսների նախարար
   
Ա. Մինասյան ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Ա. Հովհաննիսյան ՀՀ արդարադատության նախարար
   
Ա. Ասատրյան ՀՀ աշխատանքի եւ սոցյալական հարցերի նախարար
   
Մ. Ղամբարյան ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
   
Տ. Աբրահամյան «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Ա. Գրիգորյան Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար
   
Ն. Նիկողոսյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ
Մ. Հերգնյան «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության նախագահ
Ռ. Վարդանյան «Քվանտ» վարժարանի տն о րեն
   
Վ. Հովսեփյան Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդի տնօրեն
   
Ա. Պողոսյան «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի տնօրեն
   
Ս. Խզրթյան «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի իրավաբան
   
Ն. Աշուղաթոյան «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի իրավաբան
   
Ա. Թառոյան «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
   
Տ. Մորոյան «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր նախագահ
   
Լ. Գեւորգյան ՏՏ գործատուների միության տնօրեն
   
Հ. Չոբանյան «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի տեղակալ
   
Ա. Սարգսյան «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության առաջատար մասնագետ
   
Տ. Հարությունյան «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության մասնագետ
   
Մ. Մուրադյան «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության մասնագետ
   
Ա. Ասլանյան ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ

 

 

  1. ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրների եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 201,1 հոդվածի փոփոխության վերաբերյալ

------------------------------------------------------------------------------------------------------------------

(Հայկ Չոբանյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց,

1) հանձնարարել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման կանոնակարգման իրավական հիմքերը եւ ներկայացնել եզրակացություն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործող դրույթի եւ այս հարցի շրջանակներում ներկայացված առաջարկության, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

2) հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, երկշաբաթյա ժամկետում սույն արձանագրության 1-ին կետով նախատեսված ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարության հետ համատեղ քննարկել ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրը եւ ներկայացնել դրա կարգավորման փոխհամաձայնեցված առաջարկություն `հաշվի առնելով, որ առաջարկությունը չպետք է ռիսկեր առաջացնի տնտեսության այլ ոլորտներում:

 

 

  1. Ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու առաջարկի մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(Ռոբերտ Վարդանյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց,

1) հավանություն տալ ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու առաջարկին.

2) հանձնարարել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին,
2017-2018 թվականների ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել ներկայացված առաջարկությունը :

 

  1. Տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտության մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(Մանուկ Հերգնյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց, հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, շահագրգիռ կողմերի հետ միասին ուսումնասիրել տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման հնարավորության հարցը եւ ներկայացնել առաջարկություն դոնորների դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման վերաբերյալ:

 

  1. Ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրների մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(Արմեն Պողոսյան, Հովիկ Աբրահամյան

 

Քննարկումներից հետո որոշվեց, հանձնարարել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ համատեղ, քննարկման առարկա դարձնել ներկայացված խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել գործընթացների պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված առաջարկություններ:

 

  1. Այլ հարցեր

ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի ռոտացիոն կարգով ընդգրկված կազմի մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Արմեն Գրիգորյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց, ընդունել ի գիտություն Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի ռոտացիոն կարգով ընդգրկված կազմի մասին տեղեկատվությունը:

 

բ. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգի, աշխատանքային խմբերի եւ աշխատանքային խմբերի ղեկավարների ներկայացում

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Արմեն Գրիգորյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց, ընդունել ի գիտություն Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

 

գ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձեւաչափի մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Կարեն Վարդանյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց, հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, եռամսյա ժամկետում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ համատեղ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերում քննարկման առարկա դարձնել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձեւաչափի վերաբերյալ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ներկայացրած առաջարկությունը եւ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն:

 

դ. Սմարթֆոնների ամորտիզացիայի մասին

-----------------------------------------------------------------------------------------------------------

(Կարեն Վարդանյան, Հովիկ Աբրահամյան)

 

Քննարկումներից հետո որոշվեց, առաջարկել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին, իր իսկ կողմից ներկայացված հարցի քննարկման նպատակով առաջարկությունը ներկայացնել սահմանված կարգով, շահագրգիռ մարմինների հետ քննարկված իրավական ակտի նախագծի տեսքով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ

ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀ,                    ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                   ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ

ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐ `               ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է                   ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »