ՏՏԶԱ Խորհրդի Ակումբի նիստ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին, ճարտարագիտական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, Տերյան 105, 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկում տեղի կունենա

ՏՏԶԱ Խորհրդի Ակումբի նիստ

Օրակարգում կլինի երկու հարց՝

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 41-րդ նիստում ներկայացված «Հայաստանը՝ ռեգիոնալ ինովացիոն հանգույց»՝

ՀՀ վարչապետը հանձնարարել է՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը համակարգել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության կատարելագործման աշխատանքները, քննարկման առարկա դարձնել ստացվելիք առաջարկները և ըստ անհրաժեշտության լրամշակել այն:
Անհրածեշտություն կա ներկայացնել առաջարկներ և մոտեցումներ ռազմավարության հայեցակարգի վերաբերյալ։

2. Խորհրդի աշխատանքային խմբերի նախագծերի համաձայնեցում և հաստատում։

Խորհրդի քարտուղարությունը ՏՏԶԱԽ կանոնադրության համաձայն և Ռազմավարության նախագծի տեսլականի համապատասխան առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբեր․
Հիշեցման կարգով ստորև Ձեզ ենք ներկայացնում ձևավորված 5 աշխատանքային խմբերի անվանումները, որոնք նախապես ստացել եք:

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
  2. «ԻՆՈՎԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱՅՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
  3. «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
  4. «ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
  5. «ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Վերոհիշյալ ԱԽ-ների աշխատանքներին ներգրավելու համար խորհրդի անդամ յուրաքանչյուր կազմակերպություն մինչև 17.09.2015թ. ներառյալ պիտի տրամադրեր ներկայացուցիչների իր ցուցակը, ուստի խնդրում ենք պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունը և աշխատել առավել օպերատիվ՝ սահմանված ժամկետներից հետ չմնալու համար: Վերոհիշյալ հանդիպմանը ցանկալի է, որպեսզի ներգրավվեն նաև ձեր կողմից ներկայացված ԱԽ-ների նախատեսվող ներկայացուցիչները։

Խնդրում ենք, մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ խորհրդի քարտուղարությանը ներկայացնել նախնական կարծիք, ձեր դիտողություններն ու առաջարկությունները ռազմավարության հայեցակարգի և ԱԽ-ների վերաբերյալ, ինչպես նաև սեպտեմբերի 18-ին մասնակցել խորհրդի ընդլայնված կազմով հանդիպմանը, որտեղ ՏՏ ոլորտի ռազմավարության և ԱԽ-ների գործունեության կազմակերպման վերաբերյալ պիտի կայացվի վերջնական որոշում ՝ այն ՀՀ վարչապետի հավանությանն ու հաստատմանը ներկայացնելու համար:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »