ՏՏԶԱ Խորհրդի 31-րդ նիստ

2010թ.  հունիսի 1-ի ժամը 9․30-ի

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն
աջակցող խորհրդի ընդարձակ նիստ

ՕՐԱԿԱՐԳ  ՏՏԶԱԽ 31

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքի մասին

ՏՏԶԱ Խորհրդի գործադիր քարտուղար Ա. Գրիգորյան,
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյան

2. Նոյեմբերի 5-ից 8-ը Ամերիկայի Միացիալ Նահանգների Սան Հոսե քաղաքում կայացած «ԱրմԹեք 09» համաժողովի արդյունքների և Փարիզում հունիսի 18-ին նախատեսվող «ԱրմԹեք 10» համաժողովի կազմակերպման խնդիրների մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյան

3. Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյան

4. Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կ. Վարդանյան

5. Ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու մասին

«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ի. Մկրտումյան

6. Այլ հարցեր

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »