altacode_logo

ԱԼՏԱԿՈԴ ՍՊԸ

Անհատական լուծումներ , ամբողջական ծառայություններ
• 9+ տարվա փորձ ծրագրային ապահովման բնագավառում
• 30+ իրագործված խոշոր նախագծեր
• 50+ ՏՏ մասնագետներ
Ալտակոդ ՍՊԸ –ն զբաղվում է արդիական ծրագրային ապահովման մշակմամբ և տրամադրում է բազմաֆունկցիոնալ անալիտիկ և կառավարման համակարգեր, վեբ կայքեր, բջջային և դեսկթոփ լուծումներ: Ընկերության ամբողջական և համապարփակ ծառայություններն ու լուծումները համալրված են որակի երաշխիքով և երկարատև տեխնիկական սպասարկմամբ:

Ալտակոդ ՍՊԸ-ն, որը հիմնադրվեց 2006, սկսեց իր գործունեությունը մի քանի տաղանդավոր մասնագետներից բաղկացած թիմով, սակայն շատ շուտով հաստատեց իր հեղինակավոր դիրքը հայաստանյան ՏՏ ոլորտում. տրամադրելով անհատական լուծումներ և ամբողջական ծառայություններ իր գործընկերներին: Տարիներ շարունակ ընկերությունը  աշխատում է ամերիկյան, եվրոպական և հայկական հաճախորդների հետ երկարաժամկետ պայմանագրային հիմքերով:

Ընկերության մասնագիտացումը.
• Անալիտիկ և վերլուծողական համակարգեր
• Կառավարման համակարգեր
• Վեբ կայքեր, բովանդակության կառավարում
• Օնլայն վաճառքի համակարգեր
• Բջջային լուծումներ
Ալտակոդ ՍՊԸ-ի արդյունավետ և օպտիմալ աշխատանքային գործընթացները ընկերությանը թույլ են տալիս առաջարկել մրցակցային գներ և իրականացման կարճ ժամկետներ, պահպանելով որակային բարձր ստանդարդները: Հանդիսանալով Microsoft Silver Certified Partner, Ալտակոդ ՍՊԸ-ն ապահովում է հաճախորդների կարիքներին և պահանջներին համապատասխան անհատական լուծումների մշակում և իրականացում:

www.altacode.com

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »