asup_logo

«ԱՍՈՒՊ» ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ ավտոմատ համակագերի ներդրման համար՝ սկսած նախագծումից մինչև վերջնական կարգաբերում և շահագործման հանձնում։ Ծառայությունների ցանկում են՝

  • Ավտոմատ համակարգի նախագծում (հոսքագծերի և հաստոցների ավտոմատացում)
  • Ղեկավարման և վերահսկման համակարգերի մշակում
  • CNC ծրագրավորում
  • Ուժային և ղեկավարման պահարանների կառուցում
  • էլեկտրոնային մեխանիկական, էլէկտրական և հիդրավլիկ հանգույցների վերանորոգման աշխատանքներ
  • Հատուկ մոնտաժային աշխատանքներ
  • Ծրագրային փաթեթների վերականգնում և ծրագրավորում
  • Անձնակազմի ուսուցում համակարգը աշխատացնելու վերաբերյալ
  • Հոսքագծերի և հաստոցների սպասարկում

Ընկերությունը իրականացնում է նաև շինարարական տեխնիկայի դիագնոստիկա, վերանորոգում և սերվիս սպասարկում։

Ընկերությունը ձևավորվել է 2011թ.-ից գործող ինժեներական ակումբից, ուր անց էին կացվում մասնագիտական քննարկումներ, գաղափարների ու փորձի փոխանակում և այլն։
2012թ.-ին ակումբի մասնագետներից բաղկացած թիմը մասնակցեց Նորաստեղծ Ընկերությունների Ասոցիացիայի կողմից կազմակերպած ATS Awards մրցույթին, ներկայացրեց իր գործունեությունն ու գաղափարները։ Ամիսներ անց՝ 2013թ.-ի մայիսին, այս թիմի նախաձեռնությունը վերածվեց ԱՍՈՒՊ ընկերության և սկսեց գործել, որպես ՍՊԸ։

ԱՍՈՒՊ ընկերության կողմից կատարվել են բազմաթիվ վերանորոգման, սպասարկման և նոր համակարգերի մշակման ու տեղադրման աշխատանքներ՝ թ՛ե արտադրական ձեռնարկություններում, և թե՛ կենցաղային ու շինարարական սպասարկման օբյեկտներում։

http://asup.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »