Astromaps_logo

ԱՍՏՐՈՄԱՓՍ

"Աստրոմափս" ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերությունում աշխատում են հարուստ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ, որոնք տիրապետում են նախագծման ժամանակակից մեթոդներին և գործիքներին:
Ընկերությունն իրականացնում է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ այդ թվում.
• Կարևոր օբյեկտների պահպանման օպտիկա-էլեկտրոնային տեսահսկման համակարգերի նախագծում և պատրաստում
• Ուղղաթիռների, ինքնաթիռների և տիեզերանավերի համար նախատեսված օպտիկա-էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում ժամանակակից փոքր արբանյակների կողմնորոշման համակարգերի բարձր ճշտության տպիչների նախագծում և պատրաստում
• Տարբեր կիրառության գիրոկայունացված հարթակների նախագծում և պատրաստում
• Տարբեր նշանակության մեծ չափերի փուլավորված անտեննային ցանցերի անտեննա-պտտական համակարգերի նախագծում
• Հաստատուն և փոփոխական հոսանքի սերվոշարժաբերների հիման վրա աշխատող բարձր ճշտության ավտոմատ ղեկավարման համակարգերի նախագծում
• Լազերների համար նախատեսված բարձր արդյունավետության 400-4000 Վտ հզորության հոսանքի աղբյուրների նախագծում և պատրաստում
• Հզոր քսենոնային լամպերի սնման աղբյուրների նախագծում և պատրաստում

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »