Արմենիան Դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ

adc_logo

Արմենիան Դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ԷյԴիՍի) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին։ 2009 թվականի հունվարին ընկերությանն է միացել «Դելտա Փարթներս» ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբայում:
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը Երևան քաղաքում ստեղծել է 21-րդ դարի հեռահաղորդակցության ցանց, որը հասարակությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ լայն տարածքային ցանցային հզորություններ և Ինտերնետ հասանելիության ծառայություններ: ԷյԴիՍի ընկերությունը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը 2007թ. ապրիլի 27-ին` ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը պաշտոնական բացման արարողության ժամանակ:
ԷյԴիՍի-ի նպատակն է ընկերություններին և հանրությանը հրավիրել մի նոր թվային աշխարհ, որը միշտ միացված է, ունի հաղորդակցության անվտանգության և հուսալիության բարձր մակարդակ և հնարավորություն է ընձեռում օգտվելու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ամենաժամանակակից ծառայություններից և էլեկտրոնային կառավարման նորարարական լուծումներից: ԷյԴիՍի ընկերության առաջարկը մշակված է` բավարարելու տվյալների հաղորդման մշտապես աճող պահանջարկը և իրականացնելու ժամանակակից ցանցային լուծումներ:
ԷյԴիՍի ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է առաջին ընկերությունը Հայաստանում, որին շնորհվեց հանրային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման արտոնագիր՝ նոր օրենքների ու կարգավորման ընթացակարգերի համաձայն: Ընկերությունը Հայաստանում ստեղծել է անկախ և պահուստային հզորություններով օժտված, օղակաձև մայրուղիների փոխմիացված տոպոլոգիայով աննախադեպ օպտիկամանրաթելային ցանց:
Շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության` ԷյԴիՍի-ն անընդհատ զարգացնում և ընդլայնում է իր ծառայությունները՝ շուկայական պահանջարկին համապատասխան։ Դրան համապատասխան անընդհատ ընդլայնվում է նաև ԷյԴիՍի ցանցը։

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »