ԱՐՄԵՆՏԵԼ – Beeline

 BeeLine_logo

«ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԲԸ

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություն է: Հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։

2006 թ.-ի նոյեմբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի` «Վիմպել Կոմ Լթդ» ընկերությունների խմբի մի մասը:

«ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով:

2007 թ.-ից ընկերությունը շարունակաբար զարգացնում է լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունները ADSL տեխնոլոգիայով (Hi-Line), իսկ 2012 թ.-ի մարտից ընկերությունը կոմերցիոն շահագործման հանձնեց Ինտերնետ հասանելիության ծառայությունը FTTB տեխնոլոգիայով (Hi-Line Optic), որին միանալու հնարավորություն առաջինը ստացան Գյումրի քաղաքի բնակիչները։

2008 թ.-ին «ԱրմենՏել»-ը հանդիսացավ առաջին բջջային օպերատորը, որը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում առաջին 3G երրորդ սերնդի բջջային ցանցը։  Beeline 3G ցանցն ընդգրկում է ավելի քան հարյուր հիսուն Հայաստանի բնակավայր՝ 2.9 միլիոն բնակչությամբ։ Օրեցօր աճում է շարժական ինտերնետի օգտագործումը. վերջին երեք տարիների ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկն աճել է 291 անգամ։

Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ԱրմենՏել»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:

2013թ–ի վերջի դրությամբ Երևանի քաղաքային հեռախոսակապը թվայնացված է 100%–ով։ Ընդհանուր առմամբ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։ Բաժանորդային ցանցի մալուխների ենթակառուցվածքների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ։

2014թ–ի 2-րդ եռամսյակի դրությամբ Beeline շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցում է 700 հազարը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Այն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:

«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

https://beeline.am

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »