Bitlis-MEN_logo

ԲԻԹԼԻՍ-ՄԵՆ ՍՊԸ

Բիթլիս-ՄԵՆ ՍՊԸ-ն առաջարկում է պարզ ու անվտանգ ինժիներական լուծումներ Ձեր համակարգերի ավտոմատացման համար: Ընկերության փորձն ու կարողությունները, ինչպես նաև այն նորարարություններն ու բարձր տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ընկերությունը (մենք հանդիսանում ենք NI ընկերության «Արծաթե» գործընկեր) ծառայում են՝ բավարարելու Բիթլիս-ՄԵՆ-ի հաճախորդների պահանջներն ամբողջ աշխարհում: Ընկերությունը նաև տրամադրում է համակարգերի մասնակի ավտոմատացում, մասնավորապես որոշակի միավորների համախմբի և կոնկրետ միավորների, կախված նրանից, թե ինչն եք Դուք առավել կարևորում: Բիթլիս-ՄԵՆ-ի ուսումնական և գիտահետազոտական համակարգերը հանդիսանում են իրական համակարգերի մոդելներ: Այն ծրագրերը, որոնք  տրամադրում է ընկերությունը հնարավորություն են տալիս ավելացնելու, փոփոխելու, մշակելու և ընդլայնելու ուսումնական ու գիտահետազոտական համակարգերը: Համակարգերի սարքավորումները օժտված են իրական վթարային իրավիճակները մոդելավորելու հնարավորությամբ՝ որևէ վտանգի չենթարկելով օպերատորին/ուսանողին: Ընկերության նոր ուղղվածություններից է բջջային և վեբ համակարգերի մշակումը: Բջջային և վեբ համակարգերի մեր թիմը մասնագիտացված է iOS, Android, Windows Phone և Black Berry պլատֆորմների մեջ:

http://www.bitlis-men.com

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »