bi_line1

ԲԻ ԼԱՅՆ ՍՊԸ

«Բի Լայն» Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ի մայիսին` մի խումբ համախոհների կողմից։
Հիմնադրման առաջին իսկ օրից նպատակ ուներ իր ուրույն տեղը գրավել շուկայում և դառնալ առաջատար` Հայաստանի IT արդյունաբերությունում։
Առաջատար տեխնոլոգիաների և բարձրորակ սարքավորումների յուրացումը և ներդրումը, «Բի Լայն» Ընկերության աշխատակիցների մասնագիտական արհեստավարժությունը և բանիմացությունը մեծ ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ շուկայի զարգացման վրա, դրանով իսկ նոր աստիճանի վրա բարձրացնելով տվյալ ճյուղի զարգացումը Հայաստանում։

Ընկերության բիզնես-փիլիսոփայության հիմքում դրված է 3 սկզբունք.
Տեխնոլոգիաներ Որակ Հարմարավետություն.
Այս սկզբունքների իրականացումը ընկերության ամենօրյա գործունեության մեջ ուղղված է հասարակական կյանքի որակի լավացմանը և մշտական աճին։ «Բի Լայն»-ը այն առաջին խոշոր ընկերություններից մեկն է, որոնք 90-ականների վերջին Հայաստանում սկսեցին IT շուկայի ձևավորումը։ Օգտագործելով բիզնեսի ժամանակակից մոդելները, «Բի Լայն»-ը հաճախորդների և գործընկերների շրջանում ձեռք է բերել հուսալի և ազդեցիկ ընկերության համբավ։ Աշխատանքում հաճախորդների հետ հիմք է հանդիսանում ինդիվիդուալ մոտեցումը և յուրաքանչյուր խնդրի էքսկլյուզիվ լուծման առաջարկը։ IT բնագավառի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են IBM-ը, Microsoft-ը Հայաստանյան շուկայում հայտնվեցին «Բի Լայն»-ի հետ համագործակցության շնորհիվ։
Հարգանքն և ըմբռնումը ցուցաբերվում է ոչ միայն հաճախորդների, այլ նաև մրցակիցների հանդեպ։
Հաճախորդ >> Գործընկեր << Մրցակից
Սա «Բի Լայն»-ի աշխատանքի ոճն է, որը սկզբունքորեն տարբերվում է այլ համակարգչային ընկերություններից։

Լինելով հասարակական տեսանկյան պատասխանատու և իրականացնելով հասարակական կյանքը բարեփոխելու կոնցեպցիան, "Բի Լայն»-ը զբաղվում է բարեգործությամբ, օրինակ.
• «Համահայկական խաղերի» ծննդից ի վեր հանդիսանում էր 5 գլխավոր հովանավորներից մեկը և «Համահայկական խաղերի» համաշխարհային կոմիտեի հովանավորը։
• Մշտապես օգնում է հաշմանդամ երեխաներին և Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վետերաններին:
• «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի մշտական հովանավորն է։
Գործունեություն
«Բի Լայն»-ի գլխավոր մասնագիտացումը հանդիսանում է բարդ համակարգչային համակարգերի նախագծումը, տեղադրումը և սպասարկումը։

«Բի Լայն»-ը առաջարկում է հետևյալ ծառայությունները.
• Համակարգչային համակարգի լայն սպեկտրի մատակարարում, հարակից սարքավորումների և ցանցային սարքավորումների տեղադրում
• Տեխնիկական սատարում (երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում)
• Լոկալ, ռեգիոնալ և հեռախոսային ցանցերի նախագծում և տեղադրում
• Հեռախոսային կայանների տեղադրում
• Էլեկտրական ցանցերի պաշտպանական սարքավորումների տեղադրում
• Համակարգային ինտեգրացում
• Ծրագրային սարքավորումների տեղայնացում
• Ինտերնետ ծառայությունների ընձեռում
• Համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա և խաղեր

Մեր գործընկերներն են
Այսօր Bi Line-ը հանդիսանում է որպես հետևյալ ընկերությունների գործընկեր.
HP - Gold Preferred Partner և Հայաստանում պաշտոնական սպասարկման կենտրոն
Microsoft - Gold Certifited Partner,Localization Partner և դիստրիբյուտոր
APC - դիստրիբյուտոր և Հայաստանում միակ պաշտոնական սպասարկման կենտրոն
CISCO - Select Partner
LG-Nortel - բիզնես - գործընկեր
Transcend - դիստրիբյուտոր
ORACLE - Gold Partner
D-Link - բիզնես - գործընկեր
EMERSON - դիստրիբյուտոր

Հաճախորդներ
Հաճախորդների ցուցակը բաղկացած է ավելի քան 80 հայկական և արտասահմանյան ընկերություններից և կազմակերպություններից.
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ, Արարատ կոնյակի գործարան, Արմենիան քարդ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Հայաստանի Կենտրոնական Բանկ,Կենտրոնական ընտրական ժողով, ԻՆԵԿՈԲԱՆԿ, Microsoft, «Marriott» հյուրանոց («Արմենիա» հյուրանոցային համալիր), Արտաքին գործերի նախարարություն, Պետական հարկային տեսչություն, Առողջապահության նախարարություն, Philip Morris Armenia, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, Siemens, Զանգեզուրի Պղնձա-Մոլիբդենային կոմբինատ։

Սերտիֆիկացիա
2006 թ-ին` ISO 9001ի պահանջների համաձայն, «Բի Լայն» ՍՊԸ-ն անցել է վաճառքի, համակարգչային սարքավորումների նորոգման և սպասարկման, մալուխային ցանցերի նախագծման և տեղակայման համակարգին համապատասխանող սերտիֆիկացիան։
1996 թ-ից «Բի Լայն» ընկերության անձնակազմը մարկետինգի, վաճառքի և տեխնիկական սատարման համար HP, Microsoft, APC, LG, CISCO ընկերություններում պարբերաբար անցնում է թրեյնինգներ և սերտիֆիկացվում է։
«Բի Լայն» ընկերությունը գրանցվել է Dun & BratStreet C.I.S.B ընկերության ցանկի մեջ, 954513297 համարի տակ։

Ֆինանսներ
2000,2005,2006,2007 թ-ի տվյալներով «Բի Լայն» ընկերությունը մտել է Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկի մեջ։
«Բի Լայն» ընկերությունը IT ոլորտում Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է։
Ընկերության տարեկան շրջանառությունը միջինում կազմում է ավելի քան 4 մլն.ԱՄՆ դոլար։

http://bi-line.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »