ԴԵՎԵԼՈՓՎԵՅ ՓԲԸ

DevelopWay_logo

ԴԵՎԵԼՈՓՎԵՅ ՓԲԸ

Դեվելոփվեյ ՓԲԸ-ն փորձառու և եռանդուն մասնագետներով համալրված կազմակերպություն է:
Ընկերության առաքելությունն է. Բոլորին հասանելի ՏՏ ծառայություններ և արտադրանք:

Մենք բարձր ենք գնահատում պրոֆեսիոնալ, ստեղծագործական և պատասխանատու աշխատանքը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում երիտասարդական անսպառ եռանդի ու երևակայության վրա:

Դեվելոփվեյ-ն առաջնային է համարում ծրագրային փաթեթների ստեղծման ժամանակ միջազգային ընդունված չափորոշիչների պահպանումը և հատկապես ղեկավարման արդիական մեթոդների կիրառումը:

Պատվիրատուների վստահությունը և հարգանքը, բարձրորակ և հուսալի ծառայությունների և լուծումների մատուցումը հանդիսանում են մեր ընկերության հիմնական առավելությունը:
Դիմելով մեր ընկերությանը` կարող եք վստահ լինել, որ ձեռք եք բերում բարձրորակ ստեղծագործական թիմի նվիրական աշխատանք:

Մեր ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.
• Տեղեկատվական համակարգերի և ծրագրային փաթեթների նախագծում, ստեղծում, տեղակայում և սպասարկում:
• Վեբ դիզայն, կայքերի և պորտալների նախագծում, ստեղծում, տեղակայում, առաջխաղացման աջակցում և սպասարկում:
• Mobile ծրագրերի ստեղծում:
• ՏՏ ոլորտում խորհրդատվությունների իրականացում, ընկերությունների և կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքների նախագծում, տեղակայում և սպասարկում:
• Որոնման համակարգերում կայքերի օպտիմալացում, այդ թվում.
o Բանալի բառերի օպտիմալացում (Keywords Optimization)
o Բովանդակության օպտիմալացում (Content SEO)
o Կայքի օպտիմալացում (On-page SEO)
o Արտակայքային օպտիմալացում (Off-page SEO)

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »