ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԻԱՄ

151

ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԻԱՄ

Հիմնադրվել է 2008թ.-ի ապրիլին Եռաչափ Մոդելավորողների Հայկական Ասոցիացիայի, ՁԻՀ-ի և ԻՏՁՄ-ի կողմից: Միությունը միավորում է եռաչափ մոդելավորումը` որպես աշխատանքային գործիք օգտագործող ընկերություններին: Միությունը համախմբում է եռաչափ մոդելավորման բնագավառի մեջ ներառված ընկերությունների հիմնական մասը: Միության անդամ ընկերությունները աշխատում են հետևյալ թիրախային ոլորտներում` ինժեներական և նախագծային ծառայություններ, ճարտարապետական ծառայություններ, վիզուալիզացիա` հեռուստագովազդ, անիմացիաների, խաղերի, կինո և հեռուստաԷֆեկտների ստեղծում:

Եռաչափ Մոդելավորողների Միության հիմնական նպատակներն են՝

  • Օժանդակել Հայաստանում թիրախային ոլորտների զարգացմանը և ընդլայնմանը (ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում):
  • Մշակել և իրագործել ռազմավարություն Հայաստանում թիրախային ոլորտների զարգացման համար:
  • Ներմուծել շուկայական մեխանիզմը, թիրախային ոլորտներում:
  • Կազմակերպել և անցկացնել գիտական հետազոտություններ, սեմինարներ, կոնֆերանսներ և մրցույթներ:
  • Բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ մասնագետների մասնագիտական աճի համար, ինչպես նաև անցկացնել որակավորման բարձրացման դասընթացներ և դասընթացներ նոր մասնագետների համար:
  • Օժանդակել կազմակերպության անդամներին մասնագիտական գործունեության շրջանակներում իրավաբանական խնդիրների լուծման և հեղինակային իրավունքների պաշտպանության հարցում:
  • Փնտրել պոտենցիալ գործընկերների և ապահովել փոխշահավետ հարաբերություններ կազմակերպության անդամների միջև:
  • Կազմակերպության անդամներին ապահովել թարմ տեղեկատվությամբ:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »