ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

logo

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հիմնադրվել է 1956 թվականին: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ: Ինստիտուտն իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ: Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ: ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են` Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում, Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում, Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում, Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում, Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում, Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում:

ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղությունները
• Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում.
• Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում.
• Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում.
• Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում.
• Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում.
• Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում:

ԵրՄՄԳՀԻ-ն սերտորեն համագործակցում է
• ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի,
• Երևանի Պետական համալսարանի,
• Երևանի Ճարտարագիտական համալսարանի,
• Երևանի Ամերիկյան համալսարանի,
• Երևանի Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ,
• ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և այլ հիմնարկների հետ:

http://www.ycrdi.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »