ԷԿՍԵՐԳԻԱ ՓԲԸ

Exergy_logo

ԷԿՍԵՐԳԻԱ ՓԲԸ

«Էկսերգիա»-ն Ինստիգեյթ ՓԲԸ-ի դուստր ընկերությունն է, որը տրամադրում է էներգախնայող և բարձր արտադրողական հաշվողական սերվերային լուծումներ՝ օգտագործելով առաջատար ընկերությունների կողմից արտադրվող ժամանակակից գերարագ սարքավորումները։
Էներգախնայողությունը ապահովում է հովացման ունիկալ նախագիծը, սարքավորումների ընտրությունը և ամենակարևորը՝ գերհաշվողական զուգահեռ համակարգերի համար նախագծած Proximus օպերացիոն համակարգը, որը գերարագ հաշվարկներ նախագծողներին թույլ է տալիս բացառիկ ճկունությամբ համադրել GPGPU, FPGA և այլ սարքերի համադրությունը։
Ընկերությունը համագործակցում է Գերմանական առաջատար սերվերներ արտադրող ընկերության հետ, որն իրականացնում է «Էկսերգիայի» նախագծով սերվերների արտադրությունը։
Լուծումներ`
Պատկերների և հոլովակների մշակում
• H.264/265, MPEG-2․ մի քանի CPU և GPGPU-ների օգտագործմամբ արագացած կոդեկների մշակում
• JPEG ֆայլերի կոմպրեսիա և դեկոմպրեսիա
• Գերարտադրողական HDR ալգորիթմի իրականացում
Բարդ Ֆինանսական հաշվարկներ
• Օպցիոնի գնի կանխատեսում Heath Jarrow Morton մոդելի համաձայն
• Բարդ արժեթղթերի գնի կառուցում
• Քառակուսային և գծային ծրագրավորման հաշվիչներ
Տեքստի ֆիլտրման շարժիչներ
• Հակասպամինգային ֆիլտրներ
• Ստանդարտ արտահայտությունների համադրում
SoC մոդելավորում
• SoC ճարտարապետության վրա հիմնված մուլտիմեդիա լուծումների և արագացման մոդելավորում

http://www.exergy.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »