ԷՅ ԲԻ ԷՍ ԱԲՍՈԼՅՈՒՏ

ABS Absolute LOGO (2015-07-07)

ԷՅ ԲԻ ԷՍ ԱԲՍՈԼՅՈՒՏ

Ստեղծվելով 2001 թվականին՝ ԷՅ ԲԻ ԷՍ ԱԲՍՈԼՅՈՒՏ ընկերությունը ներկայումս իր կայուն տեղն է զբաղեցնում որպես Կառավարելի ծառայությունների մատակարար:
Ընկերության փորձառության շրջանակը ընդգրկում է կառավարելի ՏՏ ծառայություններ և աութսորսինգ, Տեղեկատվական անվտանգություն, Տեղեկատվական աուդիտ և խորհրդատվություն, ՏՏ նախագծերի կառավարում և ՏՏ վերապատրաստման դասընթացներ: ԷՅ ԲԻ ԷՍ ԱԲՍՈԼՅՈՒՏ-ը առևտրային գործունեություն չի իրականացնում, չի առաջարկում կամ ներկայացնում որևէ ապրանք կամ ապրանքանիշ:

Ընկերությունը իրականացնում է հետևյալ ծառայությունները՝

• Տեղեկատվական տեխնոլոգիաների աութսորսինգ
• Տեղեկատվական համակարգերի նախագծում, ներդնում և սպասարկում
• Կորպորատիվ համակարգչային ցանցերի նախագծում, ներդնում և սպասարկում
• Սերվերների, համակարգիչների, օժանդակ համակարգչային սարքավորման սպասարկում
• Տվյալների մշակման կենտրոնների նախագծում, ներդնում և սպասարկում
• Տեղեկատվական համակարգերի նախապահպանման (պրոֆիլակտիկ) ծրագրի մշակում և իրականացում
• Տեղեկատվական անվտանգության ապահովում
• Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի նախագծում և մշակում
• Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO27001 սերտիֆիկացման նախապատրաստում և խորհրդատվության տրամադրում
• Տեղեկատվական համակարգերի ռիսկերի կառավարման գործընթացների (հայտնաբերում, գնահատում, նվազեցում, մոնիտորինգ և վերանայում) մշակում և ներդնում
• Տեղեկատվական համակարգերի սպառնալիքների և խոցելիությունների կառավարման մշակում և ներդնում
• Տեղեկատվական անվտանգության կորպորատիվ իրազեկման ծրագրի մշակում և իրականացում
• Արտակարգ իրավիճակներում Տեղեկատվական համակարգերի վերականգման ծրագրի մշակում, փորձարկում և ներդնում
• Տեղեկատվական համակարգերի շարունակական ավտոմատացված մոնիտորինգի ապահովում
• Տեղեկատվական ենթակառուցվածքի աուդիտի իրականացում միջազգային չափանիշներին (ISACA) համապատասխան
• Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման վերապատրաստման դասընթացների կազմակերպում ՏՏ մասնագետների համար

www.abs.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »