«ԷՍԷՖԷԼ» ՍՊԸ

sfl-logo2

«ԷՍԷՖԷԼ» ՍՊԸ

Ծրագրային ապահովման ընկերություն է` Վեբ և Մոբայլ ծրագրային ապահովման տարիների փորձառությամբ: 2008 թ.-ի հոկտեմբերից դարձել է Microsoft Certified Partner: Մենք առաջարկում ենք բիզնեսի ավտոմատացման ծրագրային լուծումներ գործարար շուկայի համար: Ընկերության նպատակն է՝ ստեղծել ծրագրային լուծումներ հաճախորդների բիզնեսին բնորոշ պահանջներին համապատասխան:

“ԷՍԷՖԷԼ” թիմը տիրապետում է Java և .Net, ինչպես նաև iOS և Android ծրագրային տեխնոլոգիաներին: Մեր կողմից հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ web և mobile նախագծեր եվրոպական, ամերիկյան և հայկական հաճախորդների համար: Ներկայումս ընկերությունում աշխատում են 65 փորձառու մասնագետներ:

“ԷՍԷՖԷԼ” իր հաճախորդներին է առաջարկում բազմակողմանի ծրագրային ապահովման ծառայություններ. օժանդակում է նախագծի ոլորտի սահմանմանը, ծրագրային ապահովման նախագծմանը և ստեղծմանը՝ համաձայն ՏՏ իդուստրիայի լավագույն ստարնդարտների, ինտեգրում է ծրագրային լուծումը առկա համակարգում, օժանդակում հետագա շահագործման և զարգացման ընթացքում:

Մենք ծրագրավորում ենք!

www.sflpro.com

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »