«Էս-Էյ-Էմ-Էս Կոնսալթինգ» ՓԲԸ

SAMS_Consulting_logo11

 

«Էս-Էյ-Էմ-Էս Կոնսալթինգ» ՓԲԸ

Տեղեկատվական համակարգերի զննման, ընտրության և ներդրման աջակցություն, ներառյալ ռեսուրսների կառավարման ինտեգրացված համակագերի ներդրում (ERP)- Մենք ուսումնասիրում ենք Ձեր կազմակերությունում «ներկայում գործող» (As-Is) բիզնես գործընթացները և Ձեր պահանջները ինֆորմացիայի հանդեպ և առաջարկում ենք «ինչպես պետք է լինի» (To-Be) գործընթացները, որոնք կօգնեն Ձեզ բավարարել կազմակերպության տեղեկատվական պահանջները: Մենք մշակում ենք ապագա տեղեկատվական համակարգերի համար ֆունկցիոնալ և մանրամասն պահանջները և կարող ենք գտնվել մեր հաճախորդի կողքին համակարգի ընտրությունից մինչև դրա ներդրման և տեստավորման պահը:

Ծրագրերի կառավարման խորհրդատվություն- Մենք կաջակցենք Ձեզ` սկսած համապատասխան ծրագրի պլանի մշակումից մինչև ծրագրի առանձին բաղադրիչների նկատմամբ վերահսկողություն իրականցնելը (ծրագրի իրագործման ընթացքում նաև կարող ենք գործել, որպես մոնիթորինգի և գնահատման կամ ֆինանսական գործակալ):

Ֆինանսական մոդելի կառուցում- Բազմաթիվ օգուտներ կարող եք ստանալ և առավելություններ ձեռք բերել Ձեր բիզնեսի գործուն ֆինանսական մոդել կազմելով, որը կօգնի դրամական հոսքերը օպտիմալացնելու, ֆինանսական ինստիտուտների հետ հարաբերությունները կարգավորելու, հարկային պլանավորման և գործունեության թույլ կողմերը բացահայտելու գործում:

http://www.samsconsulting.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »