telcell_logo

Թել-Սել ՓԲԸ

Վճարահաշվարկային (դրամական փոխանցումների) ծառայություններ:

2007թ. օգոստոսի 4-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը մեկնարկ տվեց բիզնեսի նոր ուղղության, Հայաստանում ձևավորվեց ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը:

«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ն այսօր Հայաստանում տերմինալների միջոցով վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի և ՀՀ մարզերի , ներառյալ ԼՂՀ-ի տարածքուներում: Մեր համակարգն ապահովում է տրանզակցիաների մշակման մեծ արագություն. Telcell-ի պրոցեսինգային կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում է օպերատորների վճարման անցարգելներին (շլյուզներին):

Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է տեղական և արտասահմանյան բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, արբանյակային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի ծառայությունների և բազում ուրիշ վճարման հարմարավետ, հուսալի եւ օպերատիվ եղանակ: Telcell-ում իրագործված է ներքին վճարային համակարգերի հաշիվների լիցքավորման, բարեգործական հիմնադրամներին օգտին վճարումների, կոմունալ ծառայությունների վճարման, վարկերի մարման, ՀՀ Ճանապարհային ոստիկանության տուգանքների, ինչպես նաեւ այլ ապրանքատեսակների ու ծառայությունների վճարման հնարավորությունը: Ընդունվում են նաեւ վճարումներ հօգուտ առեւտրային ընկերությունների: Ընկերության գործընկերների թվում են բջջային կապի, ինտերնետ-ծառայությունների, առեւտրային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի, էլեկտրոնային առեւտրի, առեւտրային բանկերի, զվարճանքների ավելի քան 150 պրովայդերներ: Telcell վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 1200 կետեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում:

Մենք մշտապես աշխատում ենք համակարգի կատարելագործման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա: Telcell համակարգ նշանակում է՝ խնայված ժամանակ, հարամարվետություն և ազատ ընտրություն՝ որտեղ, որքան և ինչի համար վճարել:

Telcell - Վճարումների օպերատոր

http://www.telcell.am

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »