ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ

tsd_logo

ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ

(Technology & Science Dynamics LLC)

Ընկերությունը հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝  գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին, իսկ հետագայում՝ 2013 թ.-ին, վերանվանվել է «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին Երևանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:

«Թի-Էս-Դի»-ն ապահովում է արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ հետևյալ ոլորտներում.

  • Արդյունաբերական բիոտեխնոլոգիա,
  • Բժշկական ճարտարագիտություն,
  • Բիոինֆորմատիկա,
  • Բիոքիմիա,
  • Բնապահպանական բիոտեխնոլոգիաներ,
  • Էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտություն,
  • Կրթական գիտություններ,
  • Համակարգչային գիտություն և արհեստական բանականություն,
  • Մաթեմատիկա և ճարտարագիտություն,
  • Մեխանիկա,
  • Նանոտեխնոլոգիաներ,
  • Տեղեկատվական գիտություն,
  • Քվանտային համակարգչային գիտություն,
  • Ֆիզիկա,
  • Forensic (գիտահետաքննչական) գիտություն:

Ընկերության մշակումների շարքում են թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, բջջային սարքավորումներ ու դյուրակիր համակարգիչներ (ArmTab/Armenian tablet առաջին հայկական դյուրակիր համակարգիչներն ու հեռախոսները), արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ն ունի պրոֆեսիոնալ տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների իրականացման R&D կենտրոն, որը տեղակայված է «Թի-Էս-Դի»-ի գործարանի տարածքում: «Թի-Էս-Դի»-ն ներկայումս համագործակցում է ավելի քան 55 դոկտորական հետազոտական անձնակազմերի և ասպիրանտների հետ շուրջ 27 ակադեմիական, առևտրային, պետական կառույցներում ամբողջ աշխարհում: Ընկերությունն ունի ռեսուրս կենտրոններ աշխարհի մի շարք երկրներում և ակտիվորեն համագործակցում է միջազգային փորձագետների ու մասնագետների հետ:

«Թի-Էս-Դի» ընկերության լուծումները ծառայում են ոչ միայն կրթական նպատակներով, այլև բազմաճյուղ կիրառություն ունեն կառավարական, առողջապահության, զբոսաշրջության և այլ բնագավառներում, որտեղ առկա և տեխնոլոգիապես առաջատար լուծումները կպարզեցնեն աշխատանքային գործընթացն ու կապահովեն նոր փորձառություն:

http://techscidynamics.com/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »