ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

cropped-284166_22525752751tumo

ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Արտադպրոցական ուսումնական նոր միջավայր է, որտեղ 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ուսանում են սեփական հանձնառությամբ: Այստեղ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև առօրյա կյանքում:

Թումոյի առաջնորդները բարձրակարգ ու եռանդուն մասնագետներ են կենտրոնի ուսումնական ոլորտների ասպարեզում։

Թումոյի ուսանողները, զինված լինելով ավելի լայն աշխարհայացքով, առաջադեմ փորաձառությամբ ու աշխատանքային մրցունակ թղթապանակներով, նպաստում են իրենց ապագա կարիերայի զարգացմանը։
Թումոյի նպատակն է ընդլայնել երիտասարդների մտահորիզոնը և միջոցներ տրամադրել իրենց լիարժեք ստեղծագործական ներուժը բացահայտելու համար, օգնել պատանիներին՝ ձեռք բերել 21-րդ դարի հմտություններ, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողություններ ունենալու համար: Այսպիսով կազմակերպությունը հույս ունի կանխել Հայաստանի աշխատունակ զանգվածի կամ ապագա աշխատուժի պարտադրված արտագաղթը:

Թումոն շահույթ չհետապնդող կազմակերպություն է․ Թումո ծրագրին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »