ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Intracom_logo

«ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ

Ինտրաքոմ Հայաստան ընկերությունը հանդիսանում է Աթենքում տեղակայված Ինտրաքոմ Տելեքոմ ընկերության մասնաճյուղը Հայաստանում, որն առաջարկում է առաջադեմ լուծումներ հեռահաղորդակցության ոլորտում: Ինտրաքոմ Հայաստան ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականի մայիսին Ինրտաքոմ-ի ներկայացուցչական գրասենյակի հաջող գործունեության արդյունքում, որը գործում էր հայաստանում 1999-ից: Ընկերությունը մասնագիտացված է բարձր և առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառում համապարփակ ծրագրերի նախագծման և իրականացման մեջ:
Ընկերության գործունեությունը ներառում է
• խորհրդատվական, նախագծման և ինտեգրման ծառայությունների մատուցում,
• արդի լուծումների ներդնում և ինտեգրում,
• համապարփակ լայնաշերտ ծրագրերի իրականացում, ներառյալ շինարարական աշխատանքները,
• սատարման, կառավարման և աութսորսինգ ծառայություններ:
Ինտրաքոմ Հայաստան ընկերության արդիական և բարձր արդյունավետություն ապահովող լուծումները սպառողերին հնարավորություն են տալիս աշխատելու առաջնակարգ օպերացիոն համակարգերով և ինտեգրվելու գերժամանակակից ցանցերին:
Ներկայումս ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող 80 մասնագետներ, որոնց հիմնական մասն ունի գիտական աստիճան (M.Sc., MBA, B.Sc.): Ինտրաքոմ Հայաստան ընկերության գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում և զբաղեցնում է 500մ2. Պահեստային տարածքը 5,000մ2 մակերեսով նույպես Երևանում է:
Ինտրաքոմ Տելեքոմ ընկերության մասին
Աթենքի Ինտրաքոմ Տելեքոմ ընկերության գլխամասային գրասենյակն Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի տարածաշրջանների համար հանդիսանում է հեռահաղորդակցության համակարգերի նախագծման, համապատասխան սարքավորումների մշակման ու արտադրության, ինչպես նաև շարժական (mobile), անլար (wireless) և անշարժ (fixed) կապի օպերատորների համար ինտեգրված լուծումների և պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցման առաջատար:
Ինտրաքոմ Տելեքոմը առաջատարն է գիտական հետազոտությունների (R&D) ոլորտում կատարվող ներդրումների ծավալով և ունի 2700 աշխատողներից բաղկացած անձնակազմ` ծավալելով իր գործունեությունը 14 երկրներում տեղաբաշխված մասնաճյուղերոմ: 2006թ. հունիսից Ինտրաքոմ Տելեքոմ-ը դարձավ Սիտրոնիքս -ի հեռահաղորդակցության բնագավառում առաջնակարգ լուծումներ ապահովող բաժանմունքի մի մասը:
ավելին` Ինտրաքոմ Տելեքոմ-ի մասին
Սիտրոնիքսի մասին
Սիտրոնիքս ընկերությունը հանդիսանում է առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների` ներառյալ ծրագրային ապահովման, սարքավորումների և համակարգերի ինտեգրման, ՏՏ լուծումների և միկրոէլեկտրոնիկայի լուծումների մատակարար Ռուսաստանում և Անկախ Պետությունների Համագործակցությունում, կայուն ներկայությամբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և ընդլայնվող ներկայությամբ Միջին Ասիայում և Աֆրիկայում: Ընկերությունը սպասարկում է մոտ 3,500 հաճախորդների, ունի գրասենյակներ 32 երկրներում և իր արտադրանքն ու ծառայությունը արտահանում է ավելի քան 60 երկրներ: Սիտրոնիքսում աշխատում են ավելի քան 10,000 աշխատողներ, որոնցից մոտ 4,500-ը ներգրավված են գիտական հետազոտությունների և զարգացման մեջ: Տելեքոմի առանցքային լուծումներն իրականացվում են Չեխիայի Հանրապետության Պրահա և Հունաստանի Աթենք քաղաքներում, իսկ ընկերության ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի ոլորտների լուծումների ստորաբաժանումները գտնվում են Ուկրաինայի Կիեվ և Ռուսաստանի Դաշնության Զելենոգրադ քաղաքներում:
Ինտրաքոմ Հոլդինգի մասին
Ինտրաքոմ Հելդինգը հիմնադրվել է 1977 թվականին: 1990 թվականից Ինտրաքոմ ԲԸ գրանցված է Աթենքի Ֆոնդային բորսայում, որը ներառում էր FTSE/ASE-40 LargeCap գործակիցը: 2005 թվականի դեկտեմբերից Ինտրաքոմը վերափոխվեց Հոլդինգ ընկերության` Ինտրաքոմ Հոլդինգ անվանումով, լինելով Հարավ արևելյան Եվրոպայի խոշորագույն մուլտինացիոնալ ընկերություններից մեկը: Խմբի հիմնական ընկերություններն են` Ինտրաքոմ Տելեքոմ (հեռահաղորդակցության համակարգեր և լուծումներ), Ինտրաքոմ Դեֆենս Էլեկտրոնիքս (ռազմական էլեկտրոնիկայի համակարգեր), Ինտրաքոմ ՏՏ ծառայություններ (ՏՏ լուծումներ նախատեսված հասարակական, բանկային և ձեռնարկությունների համար), Ինտրակատ (կառուցում, բարձր տեխնոլոգիաների ներդնում, ենթակառույցների տեխնիկական սպասարկում) և Հելլաս Օնլայն (ինտերնետ և ձայնային ծառայությունների մատակարար): Որպես խումբ Ինտրաքոմ Հոլդինգն ունի 5,700 հոգուց բաղկացած անձնակազմ, արտահանում է 60 երկրներ և ունի իր ներկայացուչցությունը 20 երկրներում:

http://intracom.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »